Հաղթող ճանաչվեց Գորիսի թիմը

27.04.2017 17:07
1858

Ապրիլի 27-ին Կապանի Դավիթ Համբարձումյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում տեղի ունեցավ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպված 1-3-րդ դասարանների աշակերտների միջեւ սպորտլանդիայի մարզային փուլը, որի կազմակերպման եւ անցկացման անմիջական պատասխանատվությունը կրում էր Սյունիքի մարզպետարանը: Ինչպես տեղեկացրեց մարզպետարանի մշակույթի եւ սպորտի բաժնի պետ Սարգիս Դավթյանը, միջոցառումն անց է կացվում հանրապետությունում երկրորդ, իսկ Սյունիքի մարզում՝ առաջին անգամ: Մինչ մարզային փուլը տեղի է ունեցել համայնքային փուլը, որի կազմակերպման եւ անցկացման աշխատանքներն իրականացրել են համայնքապետարանները:

1-3-րդ դասարանների աշակերտներից հավաքական սկզբունքով ձեւավորված հինգ թիմ՝ մարզի տարբեր քաղաքներից (Կապան, Քաջարան, Գորիս, Սիսիան, Մեղրի), իր ուժերը չափեց հինգ մրցաձեւում, այն է՝ խաղային փոխանցավազք, փոխանցավազք արգելքների հաղթահարումով, փոխանցավազք մարմնամարզական օղակներով, վարժություն մանկական եռանիվ հեծանվով եւ օլիմպիական խորհրդանիշի հավաքում:

Սպորտլանդիայի առաջին փուլում մրցանակային տեղ զբաղեցրած թիմերը պարգեւատրվել են ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության, համայնքային ղեկավարների հավաստագրերով, իսկ մարզային փուլի հաղթող ճանաչված թիմերը՝ նախարարության հավաստագրերով, գավաթներով, ինչպես նաեւ մարզագույքով (զբաղեցրած տեղերին համապատասխան 140 հազար դրամ, 120 հազար դրամ եւ 90 հազար դրամ արժողությամբ):  

Սարգիս Դավթյանի խոսքով. «Այս սպորտլանդիան նախեւառաջ առողջ ապրելակերպի, սպորտի հանդեպ սեր արթնացնելու խորհուրդ ունի: Մարզային փուլում հաղթող ճանաչված թիմը, բնականաբար, կմասնակցի հանրապետական փուլին, եւ համոզված եմ՝ ըստ պատշաճի կներկայացնի մեր մարզը»: Ի դեպ, հանրապետական փուլը տեղի կունենա մայիսի 11-13-ն ընկած ժամանակահատվածում:

Բաժնի պետը տեղեկացրեց նաեւ, որ մրցավարական կազմը հիմնականում Քաջարանից է, քանի որ ի սկզբանե այս միջոցառումը պետք է անցկացվեր Քաջարանում՝ պայմանավորված Դ.Համբարձումյանի անվան մարզադպրոցում իրականացվող վերանորոգման աշխատանքներով, բայց քանի որ նախատեսվածից ավելի շուտ ավարտվեցին այդ աշխատանքները, որոշվեց այստեղ անցկացնել՝ չփոխելով մրցավարական կազմը: Հետագայում հնարավոր է՝ այլ վայրում անցկացվի միջոցառումը, կամ փոխվի մրցավարական կազմը, բայց, Ս.Դավթյանի հավաստմամբ, հմուտ մրցավարական կազմ է ընտրվել, որ այդ ոլորտում փորձ ունի եւ մշակված կանոններին լիարժեք տիրապետում է:

Հինգ մրցաձեւի ընդհանուր արդյունքներով 1-3-րդ դասարանների աշակերտների միջեւ սպորտլանդիայի մարզային փուլի հաղթող է ճանաչվել Գորիսի թիմը, երկրորդ եւ երրորդ մրցանակային տեղեր են գրավել համապատասխանաբար Քաջարանի եւ Կապանի թիմերը: «Սպորտլանդիան անց է կացվել ազնիվ ու արդար մրցապայքարում. նախեւառաջ պետք է գիտակցենք, որ գործ ունենք երեխաների հետ եւ չի կարելի հուսախաբ անել նրանց», - ամփոփեց բաժնի պետը:

Ի դեպ, հավելենք, որ սպորտլանդիան անց է կացվում նաեւ 4-7-րդ դասարանների աշակերտների միջեւ եւ նպատակն է անհատի բազմակողմանի եւ ներդաշնակ զարգացում, դպրոցահասակ երեխաների առողջության ամրապնդում, առողջ ապրելակերպի ձեւավորման գործում ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի դերի բարձրացում, ինչպես նաեւ դպրոցական տարիքի երեխաների շրջանում տարբեր մարզաձեւերով մարզվելու կողմնորոշման ձեւավորում:

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12