Համահայկական ամառային 6-րդ խաղերի ջահը` Կապանում

26.07.2015 15:50
2679

Արդեն ավանդական դարձած Համահայկական ամառային 6-րդ խաղերի վառվող ջահը հուլիսի 26-ին հյուրընկալվեց Կապանում:

Այս խաղերի ընթացքում կվառվի հայ ժողովրդի միասնականությունը խորհրդանշող երեք ջահ (Հայաստան, Արցախ եւ Սփյուռք): Անթիլիասի մայր տաճարում Արամ Ա կաթողիկոսի օրհնությամբ վառված, Սփյուռքը խորհրդանշող ջահն աշխարհի հայաշատ քաղաքներում շրջելուց հետո Իրանի հայկական սրբավայր Սուրբ Թադեի վանքից հասավ Սյունիք:

Մարզկենտրոնի Արամ Մանուկյան արձանի մոտ ջահն ընդունեց թեթեւ աթլետ, եռացատկորդ, միջազգային կարգի սպորտի վարպետ, ՀՀ ռեկորդակիր, ՀՀ բազմակի չեմպիոն, միջազգային մրցումների հաղթող, Եվրոպայի երիտասարդների 2013թ. աթլետիկայի չեմպիոն կապանցի Լեւոն Աղասյանը` այն հասցնելով Դավիթ Բեկի արձանի մերձակա հրապարակ:

Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի, տեղական ու մարզային իշխանությունների ներկայացուցիչներին ու բազում կապանցիներին տանտիրոջ իրավունքով ողջունեց Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը: «Արդեն լուրջ ավանդույթներ ձեւավորած եւ սպասված Համահայկական խաղերը զուտ իբրեւ մարզական միջոցառում չեն ընկալվում. սա Սփյուռքը, Արցախն ու Հայաստանը միավորելու, աշխարհի բոլոր ծագերում բնակվող հայերին համախմբելու, հայրենիք բերելու հրաշալի նախաձեռնություն է, շատ հայերի համար` առաջին անգամ մայր հողին ոտք դնելու հնարավորություն», - մասնավորապես նշեց քաղաքապետը եւ Համահայկական ամառային 6-րդ խաղերի մասնակիցներին մաղթեց հաջողություններ, անմոռանալի պահեր եւ առողջ մրցակցային մթնոլորտ:

Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը ելույթի խոսքում մասնավորապես նշեց. «Համահայկական խաղերը Հայաստանում անցկացնելը նպաստում է ոչ միայն մարզական կյանքի ակտիվացմանը, այլեւ Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանն ու զարգացմանը: Խաղերի` տարեցտարի մեծացող աշխարհագրությունը, մարզիկների եւ հյուրերի թվի աճը վկայում են աշխարհասփյուռ հայության միասնականության ու համախմբվածության մասին:

Հայրենիքը միավորող ուժը, առողջ ապորտային մրցակցությունը եւ կենդանի շփումները ողջ աշխարհի հայությանը եւ Համահայկական ամառային խաղերի մասնակիցներին կպարգեւեն անմոռաց սպորտային պահեր, միասնականության զգացողություն: Չեն լինի հաղթողներ եւ պարտվողներ, քանի որ այս խաղերը մեր ազգային միակամության ապացույցն են»:

Կապանի Ալ.Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնի` «Դավիթ Բեկ» ներկայացումից բեմականացրած փոքրիկ հատվածով եւ Կապանի մշակույթի պալատի սաների պարային կատարմամբ եզրափակվեց ջահը Կապանում դիմավորելու հանդիսավոր արարողությունը:

Նշենք, որ Համահայկական ամառային 6-րդ խաղերի ջահի հաջորդ կանգառը Վայոց ձորում է:

Ի դեպ, 2015թ. Համահայկական ամառային խաղերը տեղի կունենան օգոստոսի 2-13-ն ընկած ժամանակահատվածում: Խաղերին ընդգրկվել է 17 մարզաձեւ` նախորդ խաղերի համեմատ 7-ով ավելի: Խաղերն անց են կացվելու Երեւանում, Գյումրիում, Վանաձորում, Ստեփանակերտում, Արտաշատում, Էջմիածնում եւ Աբովյանում:

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈւԹՅՈւՆՅԱՆ

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40