Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը հրապարակել է 2026 թվականի ամառվա գլոբալ կանխատեսումը

09.06.2026 15:48
369

Համաձայն կանխատեսման մոդելների՝ այս ամռանը կակտիվանա «Էլ-Նինյո» երևույթը, որը պայմանավորված է Խաղաղ օվկիանոսի արևադարձային գոտու ծովի մակերևույթի ջրի ջերմաստիճանների կտրուկ տաքացմամբ։ Մոդելները կանխատեսում են, որ ամռանը Էլ-Նինյոյի ազդեցությունը կզգացվի համաշխարհային կլիմայի վրա։ Այս մասին NEWS.am–ին տեղեկացնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից: 

Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության այս ամռան գլխավոր կանխատեսումներն են.

• Աշխարհի մեծ մասում օդի ջերմաստիճանը սպասվում է նորմայից բարձր։

• Անոմալ տաք ջերմաստիճաններ են կանխատեսվում Եվրոպայում, Աֆրիկայում, Հարավ-Արևելյան Ասիայում, Հյուսիսային և Հարավային Ամերիկայի հասարակածային հատվածներում։

• Ատլանտյան օվկիանոսի արևադարձային գոտին կբնութագրվի միջինից բարձր ջերմաստիճաններով։

• Հնդկաստանում, Աֆրիկայի Հյուսիսային Գվինեական ծոցի և Եղջյուրի շրջաններում սպասվում են չորային պայմաններ, մինչդեռ Հարավային Աֆրիկայում տեղումները կարող են լինել նորմայից ավել։

• Էլ–Նինյոյի ազդեցությամբ պայմանավորված Խաղաղ Օվկիանոսի Կենտրոնական և Արևելյան հասարակածային գոտում սպասվում են նորմայից շատ տեղումներ։

• Ավստրալիայի մեծ մասում, Լատինական Ամերիկայում, ինչպես նաև Բրազիլիայի հյուսիս-արևելքում սպասվում են սակավ տեղումներ։ 

Ընդհանուր առմամբ, 2026 թվականի ամռանը, կանխատեսվում է նորմայից բարձր ջերմաստիճաններ, իսկ տեղումների քանակի կանխատեսումներում առկա է զգալի տարածական փոփոխականություն։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40