Համայնքային բյուջեի 80%-ը` աշխատավարձի ֆոնդ

12.12.2014 16:26
2305

Դեկտեմբերի 5-ին Կապանի քաղաքապետարանի դահլիճում կազմակերպված հանրային լսումը նվիրված էր Կապանի սոցիալ-տնտեսական զարգացման 2013-16թթ. ծրագրով նախատեսված աշխատանքների ամփոփմանը եւ 2015-ի համայնքային բյուջեի նախագծին: Քննարկմանը հրավիրված էին հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ավագանու անդամներ, տնտեսվարող սուբյեկտների ղեկավարներ, քաղաքապետին կից հանրային խորհրդի անդամներ:

Քաղաքապետարանի ծրագրերի եւ արտաքին կապերի բաժնի պետ Ավետիք Համբարձումյանը ներկայացրեց զարգացման ծրագրի շրջանակներում անցած երկու տարում Կապանում կատարված աշխատանքները:

Ծրագրում ընդգրկված է 62 միջոցառում համայնքային կյանքի տարբեր ոլորտներում` քաղաքաշինություն եւ ճարտարապետություն, համայնքային ենթակայության հիմնարկների վերանորոգում, դրանց տեխնիկական միջոցների եւ սարքավորումների արդիականացում եւ վերազինում, կոմունալ-բնակարանային տնտեսություն, ճանապարհաշինարարություն ու տրանսպորտ, հանգստի գոտիների բարելավում: Տարբեր ծրագրերի իրագործման ֆինանսավորման աղբյուրներն են պետբյուջեն, համայնքային բյուջեն, միջազգային եւ տեղական դոնոր կազմակերպությունները:

2013թ. իրականացվել է նախատեսված աշխատանքների 66.5 տոկոսը, 2012-ին այդ ցուցանիշը 57 տոկոս էր: Իսկ 2013-14թթ.. նախատեսված 2 մլրդ 409 մլն 100 հազար դրամի փոխարեն իրականացվել է 3 մլրդ 791 մլն 900 հազար դրամի ներդրում:

Համայնքում կատարված աշխատանքներին քննարկման ներկաները հնարավորություն ունեցան ծանոթանալ քաղաքապետարանի պատրաստած տեսանյութի միջոցով:

2015-ի բյուջեի նախագիծը ներկայացրեց քաղաքապետարանի ֆինանսաբյուջետային բաժնի պետ Իվետա Թադեւոսյանը: Ըստ դրա` Կապանի քաղաքային բյուջեում գալիք տարի նախատեսվում են 1 մլրդ126 մլն 700 հազար դրամի եկամուտներ եւ նույն գումարի չափով ծախսեր: Ընդ որում, այդքանի 12,4 տոկոսը պիտի գոյանա հարկերից եւ տուրքերից, 74 տոկոսը պաշտոնական դրամաշնորհներն են, իսկ 13,6 տոկոսը բաժին է ընկնում այլ եկամուտների: Իվ. Թադեւոսյանն ըստ ոլորտների ներկայացրեց բյուջեի նախատեսած ծախսերի ուղղությունները: Համայնքի պահուստային ֆոնդը կկազմի 66մլն 159 հազար դրամ:

Ծախսերի ընդհանուր ծավալի 14,9 տոկոսը բաժին է ընկնում ընդհանուր բնույթի հանրային ծառայություններին, 80 տոկոսը կազմում է աշխատավարձի ֆոնդը. աշխատավարձերի բարձրացում չի նախատեսվում, միայն գալիք տարվանից նվազագույն աշխատավարձի բարձրացումն ապահովելու համար պետությունը դոտացիա է տրամադրում:

Վերջում հնչեցին հարցեր, առաջարկներ ու կարծիքներ, եւ քաղաքապետի տեղակալ Ռուդոլֆ Սարգսյանը տեղեկացրեց, որ դրանք կքննարկվեն քաղաքապետարանի աշխատակազմում եւ կներկայացվեն ավագանուն:

ԱՐՄԻՆԵ ԱՎԱԳՅԱՆ

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40