Համայնքային բյուջեի միջոցներով կառուցված հերթական խաղադաշտը՝ Դավիթ Բեկ թաղամասում

08.06.2025 14:57
512

Համայնքային բյուջեի միջոցներով կառուցված հերթական խաղադաշտը այս անգամ շահագործման է հանձնվել Դավիթ Բեկ թաղամասում։ Այսօր՝ հունիսի 8-ին, Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի և թաղամասի բնակիչ, ավագանու անդամ Սասուն Հայրապետյանի օգնությամբ խորհրդանշական կարմիր ժապավենը կտրել են բակի երեխաները՝ ազդարարելով խաղադաշտի պաշտոնական բացումը։

Համայնքի ղեկավարի խոսքով՝ խաղահրապարակների և հանգստի գոտիների ստեղծման ծրագիրը շարունակական է լինելու։ «Այս կարճ ժամանակահատվածում արդեն բացել ենք թվով երրորդ խաղահրապարակը, ինչը վկայում է ծրագրի հետևողական և արդյունավետ իրականացման մասին։ Մեր գլխավոր նպատակն է՝ յուրաքանչյուր թաղամասում ստեղծել բարեկարգ, ապահով և հարմարավետ միջավայր, ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների համար»,-նշել է Գևորգ Փարսյանը։

Բնակիչները ևս իրենց հերթին շնորհակալություն են հայտնել համայնքի ղեկավարին խաղահրապարակի կառուցման համար՝ նշելով, որ այն երկար սպասված և թաղամասի համար կարևոր ու անհրաժեշտ նախաձեռնություն էր։

Անխնամ ու քայքայված տարածքի փոխարեն Դավիթ Բեկ թաղամասն այժմ ունի նոր բազմաֆունցկիոնալ խաղադաշտ, ինչը ոչ միայն կնպաստի առողջ ապրելակերպի ձևավորմանը, այլև խթան կհանդիսանա երեխաների շրջանում բասկետբոլի և ֆուտբոլի զարգացման համար։

Ծրագրի իրականացման համար համայնքային բյուջեից հատկացվել է շուրջ 35 մլն ՀՀ դրամ։

Շինարարական կազմակերպությունը՝ «ՎԻԼԱՇԻՆ» ՍՊԸ

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01