Համայնքի ղեկավարն ընդունել է ՄԱԿ–ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչներին

22.04.2025 16:47
589

Ապրիլի 22-ին Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանն ընդունել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի (UNHCR) ժամանակավոր ներկայացուցիչ Մոնիկա Սանդրիի գլխավորած պատվիրակությանը։

Ողջունելով առաջին անգամ Կապան այցելած հյուրին՝ Գևորգ Փարսյանը բարձր է գնահատել համայնքապետարանի գործունեության շրջանակում ՄԱԿ ՓԳՀ-ի հետ ակտիվ համագործակցությունը, որն ընդգրկում է տարբեր ուղղություններ, ինչպես նաև շնորհակալություն հայտնել գրասենյակի ներկայացուցիչներին արագ արձագանքման և մինչ այժմ իրականացված համատեղ ծրագրերի համար։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են հատկապես Արցախից տեղահանված և համայնքում հյուրընկալված ընտանիքների խնդիրներին, համայնքում նրանց ինտեգրմանն առնչվող հարցերին ու ներկա իրավիճակին։ Մտքեր են փոխանակվել նաև աջակցության և համայնքի կարողությունների հզորացման տարբեր ուղղությունների ու առաջնային բնագավառների շուրջ։

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ տեղահանվածների խնդիրների լուծումը պահանջում է համակարգված և միասնական մոտեցում, ինչն ավելի արդյունավետ ու թիրախային կդարձնի հետագա համագործակցությունը։

#KapanMunicipality

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40