Համայնքի ղեկավարն ընդունել է Թեհրանի փոխքաղաքապետին

02.10.2026 14:16
251

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանն այսօր ընդունել է Թեհրանի քաղաքապետի տեղակալ Մոհամմադ Ալի Շաֆեի գլխավորած պատվիրակությանը։

Համայնքի ղեկավարը ողջունել է փոխքաղաքապետի այցը Կապան, ապա բարձր գնահատելով դարերի պատմություն ունեցող հայ-իրանական ջերմ, բարեկամական հարաբերությունները՝ առանձնահատուկ կարևորել միջհամայնքային կապերի խորացումն ու աշխուժացումը, որոնք վերջին տարիներին դինամիկ զարգացում են ապրում։

Թեհրանի փոխքաղաքապետը ևս իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և համայնքի ղեկավարին ներկայացրել Թեհրան և Կապան քաղաքների միջև բարեկամական կապերի հաստատման, ինչպես նաև մի շարք ոլորտներում համագործակցություն սկսելու վերաբերյալ առաջարկություններ։ Նա իր խոսքում նշել է, որ Կապանը զարգացող քաղաք է և զարգացման բարձր տեմպերն ու առկա ներուժն են նաև պայմանավորել հարաբերություններ հաստատելու իրենց շահագրգռվածությունը։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձ են կատարել հնարավոր համագործակցության ուղղություններին՝ մասնավորապես քաղաքային կառավարման, ծառայությունների մատուցման, լավագույն փորձի փոխանակման, զբոսաշրջության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներին։ Ձեռք են բերվել պայմանավորվածություններ աշխատանքային շփումները մեկնարկելու և համագործակցության ուղղությամբ առարկայական քայլեր ձեռնարկելու վերաբերյալ։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40