Համերգ` թիվ 1 երաժշտական դպրոցի մանկավարժների մասնակցությամբ

17.06.2014 16:02
1867

Կապանի երաժշտական դպրոցներում այլեւս ավանդույթ են մանկավարժների մասնակցությամբ ժամանակ առ ժամանակ կազմակերպվող համերգները: Հերթականը հունիսի 11-ին Ա.Խաչատրյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոցում էր: Համերգի հրավիրվածներին, որոնց թվում էր նաեւ Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը, դպրոցի ճեմասրահում դիմավորեց ջութակահարների անսամբլը` գեղեցիկ երաժշտական կատարմամբ, որից հետո համերգը շարունակվեց դահլիճում: Ելույթ ունեցան դպրոցի երիտասարդ ու փորձառու դասատուները` դաշնամուրային, ժողգործիքների եւ ձայնի պահպանման բաժիններից: Հնչեցին հայ եւ արտասահմանյան կոմպոզիտորների ստեղծագործություններ` հուզիչ պահեր պարգեւելով հանդիսատեսին: Գեղեցիկ կատարումներով ելույթ ունեցավ նաեւ դպրոցի երգչախումբը: «Իմ սպասելիքներն արդարացան: Ուրախ եմ, որ մեր քաղաքում կան նման կատարողներ, ովքեր իրենց վարպետությամբ չեն զիջում մայրաքաղաքի երաժիշտներին», - համերգի ավարտին ասաց Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը: Դպրոցի կոլեկտիվը պատրաստակամություն հայտնեց քաղաքապետին` աջակցության դեպքում բարեգործական համերգներով ելույթներ ունենալ հանրապետության եւ Արցախի տարբեր բնակավայրերում:

kapan.am
12 հունիսի 2014թ.

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37