Համլետ Իսախանյանի նախաձեռնությամբ պարային չորս համույթ ներկայացավ Կապանի արվեստասեր հանրությանը

18.03.2025 12:09
683

Պարը միավորում է մարդկանց. այս հաստատ համոզմանն է Գորիսի «Մեծ Հայք» պարային համույթի գեղարվեստական ղեկավար Համլետ Իսախանյանը։ Նա մի ծրագիր է նախաձեռնել, որի նպատակն է՝ միավորել մարզի պարային խմբերը։ Այդ ծրագրի շրջանակում Կապանի մշակույթի կենտրոնի մեծ համերգասրահի բեմահարթակն այս անգամ տրամադրվել էր պարային չորս կոլեկտիվի՝ Երևանից ժամանած «Պրոֆ արտ» պարային ստուդիային (գեղարվեստական ղեկավարներ՝ Տիգրան Մնոյան, Վերգինե Գրիգորյան), Գորիսի «Մեծ Հայք» պարային ստուդիային (գեղարվեստական ղեկավարներ՝ Համլետ Իսախանյան, Կարինե Վարդանյան), Կապանի մշակույթի կենտրոնի «Պարի աստղեր» շոու-ստուդիային (գեղարվեստական ղեկավար՝ Էրիկ Քոչարյան, պարուսույց՝ Աննա Աղագուլյան), Քաջարանի մշակույթի պալատի «Նռանե» պարային համույթին (գեղարվեստական ղեկավար՝ Մելանյան Մարտիրոսյան)։

Համերգը մեկնարկեց «Պրոֆ արտ» պարային խմբի «Վալսով», որ հանդիսականին միանգամից տեղափոխեց պարի մոգական աշխարհը։ Այնուհետև խմբերը հանդես եկան տարբեր պարերով՝ ժողովրդական, ազգագրական, ժամանակակից, որոնք հանդիսատեսին որոշակի պատկերացում տվեցին դրանց կատարողական վարպետության մասին։ Տպավորիչ էին հատկապես «Պրոֆ արտի» բեմադրած հարսանեկան ծեսի դրվագները, «Շուշի» պարը։

Համերգի ավարտից հետո խնդրեցինք պարային խմբերի ղեկավարներին՝ ներկայացնելու իրենց տպավորությունները։

Մելանյա Մարտիրոսյան․ «Այսօր պարային հրավառություն էր՝ նվիրված կանանց միամսյակին։ Շնորհակալություն պարուսույցներին, պարուհիներին՝ նման տոն պարգևելու համար»։

Համլետ Իսախանյան․ « Առաքելությունս այն է, որ բոլորին միավորեմ։ Ցանկանում եմ, որ բոլորն իրար ճանաչեն, ստեղծեմ ստեղծագործական միջավայր, որ մշակութային գործիչները համագործակցեն, փոխլրացնեն միմյանց։ Հնարավորություն ստեղծվի, որ յուրաքանչյուր պարային խումբ հանդես գա մեծ բեմերում, բռնի վարպետության ճանապարհը։ Ուղղակի մեզ համար անչափ կարևոր է, որ պարարվեստը գնահատված լինի և ավելի շատ մարդիկ զբաղվեն այս գործով, ներգրավվեն այս ամենի մեջ։ Այսօրվա միջոցառումը որևէ շահույթ չէր հետապնդում։ Բեմահարթակի վրա պարը տևում է հինգ րոպե, բայց դրան պատրաստվում են մեկ տարվա ընթացքում, ինչը հանդիսատեսին տեսանելի չէ։

Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանին և «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանին՝ այս ծրագրի կայացմանը մեծապես նպաստելու համար։ Սա եզակի առիթ էր՝ ներկայանալու Կապանի հանրությանը, ինչը, կարծում եմ, ստացվեց, միայն ափսոսում եմ, որ հանդիսատեսների թիվը նվազ էր»։

Տիգրան Մնոյան․ «Մենք այստեղ ենք ժամանել հայկական պարերի ծրագրով։ Երեկ Գորիսում էինք, այսօր ներկայանում ենք Կապանի հանդիսականին։ Մեծ ցանկություն կա մեր պարարվեստը տարածել Հայաստանի բոլոր քաղաքներում, քանի որ մեր կոլեկտիվը հիմնականում գործունեություն է ծավալում Երևանում։

2024-ին շրջագայել ենք 14 պետությունով՝ հարևան Վրաստանից մինչև ԱՄՆ, եղել եվրոպական և ասիական երկրներում։ Եկել ենք այն համոզման, որ նախևառաջ Հայաստանի քաղաքներով պետք է շրջագայենք, տեղի պարային կոլեկտիվների հետ կապ հաստատենք, ընկերանանք, ջերմանանք։ Իրոք որ՝ այդ ջերմությունը զգում ենք՝ այս օրերին լինելով Սյունիքում։

Այստեղ ենք Գորիսի «Մեծ Հայք» համույթի հրավերով, ինչի համար անչափ երախտապարտ ենք ղեկավար և այս միջոցառման նախաձեռնող Համլետ Իսախանյանին»:

 

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40