Հանդես եկան հաշվետու համերգով

11.06.2026 12:51
467

Կապանի արվեստի պետական քոլեջի Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային դահլիճում հունիսի 10-ին 2025-26 ուստարվա հաշվետու համերգով հանդես եկան Արամ Խաչատրյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոցի դասատուներն ու սաները։ Ընդգրկուն էր համերգայի ծրագիրը․ դպրոցի տարբեր դասարանների սաները հանդես եկան հայ, ռուս, եվրոպացի կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարմամբ։

Համերգը սկսվեց դպրոցի մանկական երգչախմբի ելույթով (ղեկավար՝ Անուշ Ասլանյան, նվագակցող՝ Միլենա Մինասյան)։ Հնչեցին Բաբաթորոսյանի «Մեր երգը» և Ջեյն Ալտհաուսի «Կանտատ» ստեղծագործությունները։

Համերգին մասնակցում էին հրավիրված անձինք մայրաքաղաքից։ Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր, Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի տնօրեն, ջութակահար Մարտուն Կոստանդյանը անակնկալ էր պատրաստել․ դպրոցի լարային բաժնի ջութակի 4-րդ դասարանի աշակերտուհի Լուսին Մարտիրոսյանին ջութակ նվիրեց։

Համերգային ծրագիրը եզրափակվեց Լավրիկի «Անձրևի մենուետը» ստեղծագործության կատարմամբ, որը հնչեցրեց դպրոցի ջութակահարների համույթը (դասատուներ՝ Ալվինա Ղոնյան, Նարինե Բաղդասարյան, նվագակցող՝ Գոհար Հովհաննիսյան)։

Համերգի ավարտին Մարտուն Կոստանդյանը «Սյունյաց երկրին» ներկայացրեց իր տպավորությունները․ «Զգացվում է, որ դպրոցի կոլեկտիվի կողմից մեծ աշխատանք է կատարվել՝ կրթօջախի սաների մեջ սերմանելու երաժշտական մշակույթը։ Չեմ կասկածում, որ այսօր ելույթ ունեցած երեխաների մի մասը կշարունակի ուսումը երաժշտական ուղղվածությամբ։ Երկու օր է՝ այստեղ ունկնդրում ենք համերգները, մեծապես տպավորված եմ։ Գրավիչն այն է, որ այսքան հեռու լինելով մայրաքաղաքից՝ երաժշտական այսպիսի մթնոլորտ են ստեղծել։ Զգացվում է և գովելի է, որ կրթօջախի դասատուներն անհատապես ճանաչում են իրենց սաներին՝ դրական կողմերով, խնդիրներով, նաև գնահատում եմ այն հանգամանքը, որ մեր մասնագետները գալիս են այստեղ և մեթոդական օգնություն են ցուցաբերում։ Բոլորին հաջողություն եմ մաղթում»։

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40