Հանդիպեցին նախկին շրջանավարտները

04.02.2023 13:07
1278

Նախկինում ավանդաբար անցկացվող շրջանավարտների երեկոները հուշ են դարձել: «Շրջանավարտի երեկո» միջոցառմանը շունչ տալու փորձ ձեռնարկեց Կապանի արվեստի պետական քոլեջի չորրորդ կուրսի կուրսղեկ Մոնիկա Թևանյանը: Նրա անմիջական ջանքերով ու նախաձեռնությամբ կրթօջախի փոքր դահլիճում էին հավաքվել քոլեջի տարբեր սերունդների շրջանավարտներ, նաև քոլեջն ավարտած ամուսնական զույգեր:

Նախ հավուր պատշաճի ներկայացվեցին կրթօջախի անցած ուղին, նրա անվանի շրջանավարտները, ովքեր այժմ էլ երաժշտական գործունեություն են ծավալում հանրապետության սահմաններից դուրս, իսկ այսօրվա սաները հաջողություններ են գրանցում միջազգային և հանրապետական փառատոներում և մրցույթներում, հանդես գալիս գիտաժողովներում: Անգնահատելի է, մասնավորապես, քոլեջի դերակատարությունը Սյունիքում դասական երաժշտության պրոպագանդման գործում: Գոյության ընթացքում կրթօջախը տվել է 1912 շրջանավարտ:

Այս ամենի թվարկումն էր թերևս երեկոյի պաշտոնական մասը: Այնուհետև անմիջական մթնոլորտում անցավ երեկոն: Տարբեր տարիների շրջանավարտները հանդես եկան հուշերով. ինչպե՞ս ընտրեցին երաժշտի մասնագիտությունը, ինչպե՞ս անցավ իրենց մասնագիտական ուղին կրթօջախը  (այն ժամանակ՝ Կապանի երաժշտական ուսումնարան)  ավարտելուց հետո, այլ հետաքրքրական, նաև զավեշտական դրվագներ: Կրթօջախի առաջին շրջանավարտ Կարո Դավթյանը, (1969 թվական) օրինակ, հուշեր ներկայացրեց Արամ Խաչատրյանի և Մստիսլավ Ռոստրոպովիչի հետ  հանդիպումներից, երբ ինքը նվագում էր Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբում:

  Երեկոն չսահմանափակվեց միայն հուշերով և հիշողություններով: Եղան նաև երաժշտական կատարումներ քոլեջի դասախոսների և սովորողների կատարմամբ. դաշնակահարուհի Շուշանիկ Գևորգյանը հանդես եկավ հեղինակային ստեղծագործության կատարումով, քոլեջի դաշնամուրային բաժնի վարիչ Լիաննա Ստեփանյանը հնչեցրեց  երգահան, միջոցառման մասնակից Վահան Մանուկյանի հեղինակային ստեղծագործություններից, հնչեցին նաև դասական կոմպոզիտորների գործեր:

 Շնորհակալություն հայտնելով երեկոյի մասնակիցներին քոլեջի տնօրեն  Աշոտ Խաչատրյանն ասաց, որ երկու տարի հետո լրանում է կրթօջախի հիմնադրման 60-րդ տարեդարձը, որը շուքով կնշվի: Այս համատեքստում ավելացրեց, որ նման միջոցառումները հոբելյանական գլխավոր հանդիսության նախերգանքը կարող են լինել:

 

Վահրամ Օրբելյան  

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40