Հանդիպում ավագ դպրոցի բարձր դասարանցիների հետ

18.10.2017 10:37
1700

Հոկտեմբերի 17-ին Գորիսի Ակսել Բակունցի անվան թիվ 1 ավագ դպրոցի 12-րդ դասարանի խմբերի հետ անցկացվեց դասընթաց՝ «Աշակերտ, ոստիկան, զինվոր՝ հայրենիքի նվիրյալ» խորագրով զրույց-զեկույց:


Դասընթացը վարեցին գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանի հրամանատարությամբ գործող 1-ին ԲԿ իրավաբան, ավագ սպա, մայոր Տաճատ Էմինին, Սյունիքի մարզային ոստիկանության Գորիսի բաժնի ԱԳԽ դպրոցական տեսուչ, լեյտենանտ Լիլիթ Դանիելյանը:


Հանդիպում-զրույցը  կոչված էր ամրապնդելու բանակ-հասարակություն կապը, բարձրացնելու աշակերտների ռազմահայրենասիրական ոգին, իրավագիտակցությունը, նրանց ծանոթացնելու ՀՀ ԶՈՒ օրենքների դերին ու նշանակությանը, բանակի առօրյա կյանքին, ծառայության խնդիրներին, որոնք իրականացնում է հայ զինվորը:


ԲԿ իրավաբան, մայոր Տաճատ Էմինին իր զրույցում աշակերտութանը հորդորեց լավ սովորել, նպատակասլաց օգտագործել գիտելիքի ձեռք բերման յուրաքանչյուր ակնթարթը, պրոֆեսիոնալ լինել ընտրած մասնագիտության մեջ՝ այդպիսով օգնելով եւ զորացնելով պետությունը, մեծ օգուտ տալով նրան, տիրապետել օրենքներին, տոգորվել հայրենիքի հանդեպ ունեցած պարտքով ու պատասխանատվությամբ՝ ճանաչելով նաեւ սեփական իրավունքները:


Նա անդրադարձավ ապրիլյան պատերազմական գործողություններին, հայոց բանակի զինվորների ու սպաների ցուցաբերած սխրանքներին, հայ զինվորի ոգուն, ողջ հայ ժողովրդի, աշխարհասփյուռ հայության դրսեւորած կամքին եւ համախումբ հայրենասիրությանը, խիզախությանն ու հայրենյաց սիրուն, որոնցով կարելի է հաղթել ցանկացած գերազանցությամբ օժտված հակառակորդին:


- Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ մենք ուժեղ ժողովուրդ ենք մեր միասնականությամբ, որ մեր զինվորն անհաղթ է, մեր բանակը՝ հզոր: Ապրիլյան օրերին մենք ազգովի դարձանք զինվոր եւ նետվեցինք պաշտպանելու պատմական հայրենիքի անառիկ սահմանները:


Փառք ու պատիվ մեր ժողովրդին եւ մեր զինվորին, - ասաց մայոր Էմինին:


Աշակերտության հետ հանդիպմանն արծարծվեց նաեւ աղջիկների՝ պայմանագրային հիմունքներով կամավոր ծառայության հարցեր, նշվեց, որ հայոց բանակում այսօր մեծ է նաեւ կին զինծառայողների դերը, որոնց մեջ քիչ չեն ապրիլյան պատերազմում իրենց հերոսականությամբ աչքի ընկած կին դիպուկահարները:


Հանդիպում-դասընթացը, որն ավելի շատ անկեղծ զրույց էր, անցավ դպրոցականներին հուզող հարցերի եւ սպաների տված սպառիչ պատասխանների մթնոլորտում: Աշակերտներն ընթերցեցին իրենց գրած նամակները՝ ուղղված բանակում ծառայող զինվոր հարազատներին եւ նրանց հուզիչ պատասխանները:


Ավագ դպրոցի ռազմահայրենասիրական գործունեության, այդ ուղղությամբ դպրոցի ձեռք բերումների, նախկին ու ներկա սաների նվաճումների, նվաճած մրցանակների մասին ջերմ ելույթներ ունեցան նաեւ դպրոցի տնօրեն Կարինե Մովսիսյանը, դպրոցի զինղեկ, փոխգնդապետ Կառլեն Ներսիսյանը:

ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
1-ին ԲԿ լրատվական ծառայություն

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34