Հանձնարարել էին գրավել գյուղը և կենդանի ոչ ոքի չթողնել. ՔԿ-ն հրապարակել է վարձկանի հարցաքննությունից հատված

01.11.2020 13:19
3722

ՀՀ քննչական կոմիտեն հրապարակել է ձերբակալված ազգությամբ արաբ  Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացի Մուհհռաբ Մուհամմադ Ալ Շխերի հարցաքննությունից մեկ հատված: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի տրամադրած տեսանյութում սիրիացին պատմում է, թե Սիրիայում որտեղ է բնակվել, ինչպես են այնտեղ սկսվել հավաքագրումները:

«Աբու Հուսեյն 23 անունով անձն ասաց, որ պետք է մեկնենք Քիլիս քաղաքի հարակից տարածք, որտեղ տեղակայված է տարբեր խմբավորումների հրամանատարական կազմը: Երկու օր անց մեզ տեղափոխեցին այլ վայր, որտեղ ներկա էր Սուլեյման Շահ խմբավորման գլխավոր հրամանատար Աբու Համշա մականունով անձը»,-նշել է նա: Սիրիացին պատմել է, որ ընտրվել է 250 անձ, նրանց բաժանել են խմբերի: Քիլիս քաղաքը գտնվում է Սիրիայի ու Թուրքիայի սահմանագծում: Նա տեղեկացրել է, որ այդ քաղաք հասել են ընթացիկ տարվա հոկտեմբերի 17-ին: Այնուհետև, ըստ հրահանգի, ոտքով ուղևորվել են դեպի Թուրքիա:

«Թուրքիայի անցակետում սահմանապահները մեզ ոչինչ չասացին, ոչ մի հարց չտվեցին: Իրենք հաստատ տեղյակ էին, որ մեզ պետք է թույլատրեին անցնել: Սահմանը մեզ անցկացրել է Աբու Համշա անունով հրամանատարը: Հետո հանդիպեցինք Թուրքիայի ոստիկանության պարեկային ծառայություն իրականացնող ոստիկանական մեքենաների, սակայն մեզ կրկին ոչինչ չեն ասել: Այնտեղ կային ավտոբուսներ, որոնցով էլ մեզ տեղափոխեցին քաղաքացիական օդանավակայան: Մեկ ժամ թռիչքից հետո ինքնաթիռը վայրէջք է կատարել Թուրքիայի մեկ այլ օդանավակայանում»,-նշել է նա: Նրանց դիմավորել են ավելի քան 50 թուրք զինվորականներ: Այնտեղ նրանք նստել են Ադրբեջանի դրոշը կրող քաղաքացիական ինքնաթիռ: Հոկտեմբերի 18-ին առավոտյան ինքնաթիռը վայրէջք է կատարել Ադրբեջանում, որտեղ դիմավորել են զինվորականներ: Սիրիացին պատմում է, որ նրանք տեղափոխվել են Ադրբեջանի ռազմական օբյեկտներից մեկը, որտեղ համազգեստ ու զենք են տրամադրվել: Տեղում կային Թուրքիայի զինված ուժերի զինծառայողներ, որոնք հիմնականում կցված էին հրետանային միջոցներին:

«Մեզ ասացին, որ կռվելու ենք հայերի դեմ: Առավոտյան 200 հոգով ավտոմեքենայով գնացել ենք մոտ 100 կմ տարածք: Տեղում բաժանվել ենք խմբերի և նշանակվել է ղեկավար: Հանձնարարել էին գրավել մոտակա հայկական գյուղը և այնտեղ կենդանի ոչ ոքի չթողնել: Հարձակման ժամանակ ես վիրավորվեցի, խնդրեցի օգնել, սակայն ոչ ոք չօգնեց»,-ասաց նա՝ ավելացնելով, որ Աբու Համշան ասել էր՝ ով վախկոտ է, թող հաբեր խմի: Հայերի դեմ կռվելու համար խոստացվել էր ամսական 2 հազար դոլար:

ՀՀ քննչական կոմիտեի քրեագիտական վարչությունում շարունակվում է Արցախի Հանրապետության շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից սանձազերծված և վարվող ագրեսիվ պատերազմի, միջազգային ահաբեկչության, զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ կատարելու, զինված ընդհարման ժամանակ հանցավոր հրաման արձակելու, վարձկանության դեպքերով հարուցված քրեական գործի նախաքննությունը։

Հոկտեմբերի 31-ին վարույթն իրականացնող մարմնի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 389-րդ հոդվածի, 390-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով և 395-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված առերևույթ հանցավոր արարքների կատարման կասկածանքով Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացի Մուհհռաբ Մուհամմադ Ալ Շխերը ձերբակալվել է:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40