Հանգչիր խաղաղությամբ, հայրենիքի պաշտպան

02.10.2020 14:55
3189

Հոկտեմբերի 2-ին Կապանի սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցուց մարզկենտրոնի բնակիչները վերջին հրաժեշտը տվեցին սեպտեմբերի 29-ին զոհված Շավարշ Մուրադյանին: Երբ սեպտեմբերի 27-ին թշնամին հարձակում սկսեց հայ-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով՝ Մռավի փեշերից մինչեւ Արաքս, Շավարշը «Արծիվ մահապարտներ» ջոկատի կազմում մեկնեց ճակատ: Ավա~ղ, սեպտեմբերի 29-ին նա խոցվեց թշնամու գնդակից:

 Կարճատեւ, բայց իմաստալից կենսագրություն է ունեցել: Ծնվել է 1996 թվականին Կապանում, Արցախյան պատերազմի ակտիվ մասնակից Մարտուն Մուրադյանի ընտանիքում: Նախ սովորել է Կապանի թիվ 7, այնուհետեւ թիվ 3 դպրոցում: Ուսումնառության տարիներին աչքի էր ընկնում դպրոցական առարկայական օլիմպիադաներում, 11-րդ դասարանում շահեց «ՖԼԵՔՍ» մրցույթում եւ ուսումը շարունակեց Ամերիկայի Միացյալ Նահանգներում: ԱՄՆ-ից վերադառնալուց եւ դպրոցն ավարտելուց հետո ընդունվեց Հայաստանի Ամերիկյան Համալսարան: 2015 թ. զորակոչվեց Հայկական բանակ, իսկ 2016 թ. մասնակցեց Ապրիլյան քառօրյա պատերազմին: Զորացրվելուց հետո շարունակեց ուսումը, այս տարի պիտի ավարտեր բուհը...

Մարզկենտրոնի Բաղաբուրջի հուշահամալիրում կատարվեց հոգեհանգստյան արարողություն: Հրաժեշտի խոսքով հանդես եկավ Սյունիքի մարզպետարանի զորահավաքային բաժնի պետ Արսեն Գրիգորյանը: Զինվորական պատիվներով զոհվածի դին հանձնվեց մայր հողին:

Հանգչիր խաղաղությամբ, հայրենիքի պաշտպանության համար կամավորագրված զինվոր:

                                                                                   Վահրամ Օրբելյան

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40