ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՐԿԻ ԹԻՐԱԽԱՎՈՐՈՒՄԸ` ՍՊԱՌՆԱԼԻՔ

14.12.2022 15:01
3853

Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության հայտարարությունը

«Մտահոգություն ունենք, որ նաև այս՝ տարիներ շարունակ «աղետների» մասին չկանխվող

լրահոսի արդյունքում են հարևան երկրում ընդունելի և արդարացված համարում Հայաստանում և Արցախում ոլորտի ձեռնարկությունների ֆիզիկական կամ վերբալ թիրախավորումը»։

Հանքագործների և մետալուրգների միության անդամ կազմակերպությունները խիստ մտահոգված են ոլորտի հանդեպ հասարակության մեջ սերմանվող անհարկի անհանդուրժողականության, ոլորտի դերի նսեմացման և չհիմնավորված սպառնալիքների մասին տարիներ շարունակ տարածվող ապատեղեկատվությամբ և կոչ են անում դրսևորել ծայրահեղ պատասխանատվություն ոլորտի մասին հրապարակային բոլոր հայտարարություններում։

Նպատակ չունենք նսեմացնելու քաղաքացիական հասարակության և մամուլի դերը ոլորտի ձեռնարկություններին պատասխանատու գործելաոճի կոչելու հարցում, այդուհանդերձ, պնդում ենք, որ տեղի չունեցած «պայթյունների», չապացուցված «աղետների» մասին լուրերի տարածումը, Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտը որպես մեծ սպառնալիք ներկայացնելու հանրության որոշ շերտերի անպատիժ և հետևողական վարքագիծը կարող է լուրջ հետևանքներ ունենալ պետության անվտանգության համար։

Մտահոգություն ունենք, որ նաև այս՝ տարիներ շարունակ «աղետների» մասին չկանխվող լրահոսի արդյունքում են հարևան երկրում ընդունելի և արդարացված համարում Հայաստանում և Արցախում ոլորտի ձեռնարկությունների ֆիզիկական կամ վերբալ թիրախավորումը։

Ոլորտի ձեռնարկությունները, մինչև վերջին տարիները, որպես կանոն՝ հանդուրժող և զուսպ են եղել զրպարտության նկատմամբ՝ գերադասելով լռել։ Այժմ նման վերաբերմունքն ակնհայտ կեղծ և վտանգավոր տեղեկատվության տարածման հանդեպ դառնում է սպառնալիք ոչ միայն ոլորտի, այլև երկրի համար։

Ոլորտի ձեռնարկությունները նպատակ չունեն հերքելու առկա խնդիրները, այդուհանդերձ հարկ ենք համարում շեշտել, որ հնարավոր ջանքեր են գործադրում բնապահպանական պատշաճ կառավարման համար։ Զգալի անելիքներ դեռ կան, բայց «սպասվելիք աղետների» մասին և այլ կեղծ լուրերի տարածումը ոչ միայն չի նպաստում կառավարման բարելավմանը, այլև վտանգ է ներկայացնում պետության շահերի տեսանկյունից։

Կոչ ենք անում դրսևորել զգոնություն, պատասխանատվություն և ցանկացած տեղեկատվություն տարածելիս դրա իսկությունն առնվազն փորձել ճշտել պետական իրավասու մարմիններից կամ հենց ընկերություններից։

«ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ» ՓԲԸ

«ՉԱԱՐԱՏ ԿԱՊԱՆ» ՓԲԸ

«ԼԻԴԻԱՆ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ

«ՄԵՂՐԱՁՈՐ ԳՈԼԴ» ՍՊԸ

«ԳԵՈՊՐՈՄԱՅՆԻՆԳ ԳՈԼԴ» ՍՊԸ

«ԱԳԱՐԱԿԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ» ՓԲԸ

«ԱԽԹԱԼԱՅԻ ԼԵՌՆԱՀԱՐՍՏԱՑՄԱՆ ԿՈՄԲԻՆԱՏ» ՓԲԸ

«ԹԵՂՈՒՏ» ՓԲԸ

«ԳԵՈԷԿՈՆՈՄԻԿԱ» ՓԲԸ

«ՀԵՔՍԱԳՈՆ ԹԻ ԷՍ» ՓԲԸ

«ԼԵՌՆԱՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՓԲԸ

«ԱՐՄԵՆԻԱՆ ՄՈԼԻԲԴԵՆ ՓՐՈԴԱՔՇԸՆ» ՓԲԸ

Հայաստանի հանքագործների և մետալուրգների միություն

Էլ․ հասցե - [email protected], [email protected]

Վեբ կայք - http://miningmetal.am/

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40