Հանրաճանաչ դարպասապահի անվան մրցաշար Կապանում

10.11.2022 17:48
4382

Նոյեմբերի 10-ին մարզական տոն էր Կապանի մարզադաշտում: Անցկացվեց հանրաճանաչ դարպասապահ Ռոման Բերեզովսկու անվան մինի ֆուտբոլի մրցարշար, որին մասնակցեցին մարզի տարբեր տարածաշրջանների ավելի քանի 100 պատանի ֆուտբոլիստ:

Ռ. Բերեզովսկին 1992 թվականին հանդես է եկել Կապանի «Սյունիքում», այնուհետև հանրապետության և Ռուսաստանի Դաշնության բարձրագույն խմբի թիմերում, իսկ 94-ից մինչև 2014 թվականը պաշտպանել է Հայաստանի ֆուտբոլի հավաքականի դարպասը, վերջին տարիներին հավաքականի դարպասապահների մարզիչն էր:

Միջոցառմանը մասնակցում էին Երևանում Ռուսական տան ներկայացուցիչներ, հյուրեր մայրաքաղաքից, մարզային և համայնքային իշխանությունների ներկայացուցիչներ, պատանի ֆուտբոլասերներ:

Մինչ մարզադաշտում պայքար կծավալվեր, ներկաներին բարեմաղթանքի խոսքեր հղեց Կապանի համայնքապետարանի սպորտի ոլորտի պատասխանատու Արշամ Սարգսյանը, այնուհետև ողջունեցին Կապան համայնքի ղեկավարի տեղակալ Գոռ Թադևոսյանը, Սյունիքի մարզպետարանի գլխավոր քարտուղար Էդգար Մարտիրոսյանը, Երևանում Ռուսական տան տնօրենի տեղակալ Վիկտորիա Դերիպասկոն, ովքեր հաջողություններ մաղթելով պատանի ֆուտբոլիստներին և հանդիսականներին, նշեցին, որ օրվա միջոցառումը կդառնա մի անմոռանալի հուշ և նրանց կուղեկցի ողջ կյանքի ընթացքում:

«Այստեղ շատ-շատ հարազատ մարդկանց տեսա, որ վաղուց չէի տեսել, ուստի շատ տպավորված և ոգևորված եմ, որ այսքան մարդ է հավաքվել մարզադաշտում, բոլորիդ խաղաղություն և առողջություն եմ ցանկանում», - ներկաներին դիմեց Ռոման Բերեզովսկին:

Իսկ խաղադաշտում ծավալված պայքարում ուժեղագույնը Գորիսի թիվ 2 դպրոցի թիմն էր, ում հանձնվեց հաղթողի գավաթը, ֆուտբոլային գնդակներ և մեդալներ: Երկրորդ, երրորդ և չորրորդ տեղերը զբաղեցրին համապատասխանաբար Կապանի թիվ 13 հիմնական, Մեղրիի թիվ 1 միջնակարգ, Քաջարանի թիվ 2 միջնակարգ դպրոցների թիմերը, որոնք ևս պարգևատրվեցին համապատասխան մեդալներով ու հուշանվերներով:

Պարգևատրումից հետո Կապանի «Կապանի ակումբագրադարանային միավորում» ՀՈԱԿ»-ի էլեկտրոնային գրադարանում տեղի ունեցավ Ռոման Բերեզովսկու մամուլի ասուլիսը:

«Սյունյաց երկիր» թերթի հարցին, թե ի՞նչ է արվում մեզանում դարպասապահական  կադրեր ունենալու ուղղությամբ, օրվա բանախոսը պատասխանեց, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և իր համագործակցությամբ քայլեր կարվեն դարպասապահական դպրոց բացելու համար, որում հուսով է՝ կընդգրկվեն ոչ միայն մայրաքաղաքի, այլև մարզերի շնորհալի պատանիները: Հիշեցնենք, որ վերջերս Ռոման Բերեզովսկին նշանակվել է Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար:

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40