Հանրապետականների կապանյան ուրթում անմիաբանություն է

15.09.2017 09:18
1940

Նախընտրական իրավիճակը մի առանձին սրությամբ է զարգանում Կապանում, որտեղ նոյեմբերի 5-ին նույնպես տեղի կունենան խոշորացվող համայնքի ՏԻՄ ընտրություններ:


Խոստովանենք, Կապան համայնքի ղեկավարի ընտրությունների ժամանակ միշտ էլ հանրապետականները դժվարությամբ են ընդհանուր հայտարարի եկել միասնական թեկնածուի հարցում, բայց, ի վերջո, եկել են: Իսկ հիմա…


ՀՀԿ կապանյան կառույցը նման անմիաբանություն եւ պառակտվածություն չէր տեսել հիմնադրման օրվանից:


Առաջին անգամ (առայժմ) ՀՀԿ կապանյան կառույցը չի կարողանում կենտրոնանալ եւ կանգ առնել մեկ միասնական թեկնածուի վրա. մարզպետն իր թեկնածուն ունի, համայնքի գործող իշխանությունը՝ իր, կուսակցության շրջանային խորհուրդը՝ իր:


Ստեղծված իրավիճակն առնվազն նշանակում է, որ Կապանում (իշխանական թեւում) չկա գոնե մեկը, ով կկարողանար իր հեղինակությամբ, ունեցած հարգանքով բոլորին հավաքել իրար գլխի:


Ստեղծված իրավիճակը նշանակում է նաեւ, որ ՀՀԿ մարզային կառույցի ղեկավար Վահե Հակոբյանը հաջողությամբ է իրականացրել Կապանի հասարակությունը, նաեւ իշխող կուսակցության կապանյան կառույցը տրոհելու գործընթացը:


Հիմա հանրության մեջ շրջանառվում է հանրապետականի հավանական երեք թեկնածուի անուն:


Առաջինը մարզպետի թեկնածուն է՝ Ռուդոլֆ Սարգսյանը՝ մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը: Հանրությունը նրան նախեւառաջ ճանաչում է «Դավիթբեկյան ուխտեր» երիտասարդական կազմակերպությունից՝ առաջին եւ վերջին նախագահն էր: Կազմակերպությունը ժամանակին ստեղծվել էր «Սյունյաց արծիվներ»-ին հակակշռելու ստույգ նպատակով, բայց վաղաժամ վախճան ունեցավ:


Մեկ-երկու մլրդ դրամով եւ վարչական ռեսուրսով գուցե եւ ի կատար ածվի այդ «պրոյեկտը», բայց արդյունքում Կապանում կստեղծվի պարտադրված եւ մարիոնետային իշխանություն: Իսկ Ռուդոլֆ Սարգսյանին, անկեղծորեն, չէինք ցանկանա տեսնել այդ դերում:


Նույն մեթոդով մարզպետը կարողացել է ամիսներ առաջ կապանցուն զրկել ԱԺ պատգամավոր (իշխանական թեւից) ունենալու ռեալ հնարավորությունից, հիմա էլ փորձ է արվում Կապանը զրկել արժանավոր ու արժանապատիվ համայնքապետից: Այդ փորձը հաջողությամբ կպսակվի, եթե մյուս հավակնորդներն ու քաղաքական ուժերը չհամախմբվեն:


Համայնքի ղեկավար դառնալու հավակնությունն այլեւս չի թաքցնում ՀՀԿ Կապանի կառույցի ղեկավար Ռոմա Սարգսյանը: Անշուշտ, նա ինտելեկտուալ է, վերլուծական եւ յուրօրինակ միտք ունի, անցած ճանապարհ ունի, բայց… Վերջին մեկ տարվա իրադարձությունները մեծ հարված հասցրին նրա վարկանիշին: Հիմա այդ ամենի վրա լույս սփռելու, առկա հարցերին անկեղծորեն պատասխանելու, իրականության հետ առերեսվելու ժամանակն է, այլապես դժվար կլինի Ռոմա Սարգսյանի համար, թեեւ ինքը ոչ քիչ համակիրներ ունի:


Դեռեւս չմեկնարկած ընտրապայքարի ֆավորիտը, ըստ «Սյունյաց երկիր» թերթի հարցախույզի, գործող քաղաքապետ Աշոտ Հայրապետյանն է:


Իհարկե, Աշոտ Հայրապետյանը պաշտոնավարման ընթացքում թերություններ ու բացթողումներ ունեցավ, ինչպես որ բոլորս ենք մեր պարտականությունները թերություններով ու բացթողումներով կատարում: Աշոտ Հայրապետյանի պարագայում, մինչդեռ, այդ թերությունները որեւէ էական վնաս չեն պատճառել համայնքին ու նրա բնակչությանը: Դրա հետ մեկտեղ չպետք է մոռանալ, որ նա, անկախ յուրաքանչյուրիս անձնական համակրանքից ու հակակրանքից, մտավորական անձնավորություն է, սյունիքյան արժեհամակարգը կրող, իր բնօրրանին անկեղծորեն նվիրված, սեփական աշխատաոճ, դեմք ու դիմագիծ ունեցող, Կապանը հանրապետության ամենավերին ատյաններում արժանապատվորեն ներկայացնելու կարողություններով օժտված պաշտոնյա է: Ըստ հարցվածների մեծ մասի՝ ինքն է այն լիդերը, որի շուրջ կարող են համախմբվել մյուս ուժերը:


Ի՞նչ ուղղությամբ կընթանան նախընտրական հետագա զարգացումները Կապանում:


Ամենայն հավանականությամբ վերջին պահին Երեւանը կանգ կառնի թեկնածուներից մեկի վրա եւ կստիպի մյուսներին՝ աշխատել նրա օգտին: Ի դեպ, հիմա բանակցություններ են ընթանում այդ ուղղությամբ, թեեւ (ըստ նախնական տեղեկությունների) գործող քաղաքապետն է ՀՀԿ ղեկավարության ցանկալի թեկնածուն:


Չի բացառվում, սակայն, որ Երեւանը երեքին էլ թույլ կտա մրցապայքարի ելնել՝ ազնիվ ընտրապայքարի պայմանով՝ ամեն ինչ թողնելով ընտրողների հայեցողությանը:


Բայց կա եւ մեկ այլ ճանապարհ՝ Կապանի հանրապետականները (եթե իրոք կենսունակ է այդ կազմակերպությունը եւ սեփական դիրքորոշում որդեգրելու զորություն ունի) պետք է հավաքվեն առանց Վահե Հակոբյանի, հարցը քննարկեն եւ կանգ առնեն շարքերի համար շատ թե քիչ ընդունելի միասնական թեկնածուի վրա, այլապես Կապանը գործող մարզպետի համար կշարունակի մնալ իբրեւ անկաղնի մի բացատ՝ դրանից բխող հետեւանքներով…

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Գևորգ Փարսյանը հերթական աշխատանքային շրջայցն է կատարել համայնքի շինհրապարակներում

03.08.2026 23:01

Նախարարների մեծ մասը վերանշանակվել են իրենց պաշտոններում

03.08.2026 17:58

Գարիկ Բոշյանը նշանակվել է Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի կառավարիչ

03.08.2026 16:54

Կրասնոդարի երկրամասում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով երեք մարդ է զոհվել

03.08.2026 16:08

Թե ինչ է լինում հետո, երբ կիսագրագետ մի կին ձեռք է բերում ՀՀ օրենքներից վեր կանգնելու և անպատիժ գործելու կարգավիճակ

03.08.2026 15:43

Ռուբեն Ռուբինյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահ

03.08.2026 15:07

Արեգնազ Մանուկյանի դուստրը 14-ամյակը ու սեպտեմբերի 1-ին դպրոցը առանց մոր պիտի դիմավորի. Փաստաբան

03.08.2026 14:20

«Ուժեղ Հայաստան»-ը դեմ է քվեարկելու ԱԺ նախագահի պաշտոնում Ռուբեն Ռուբինյանի թեկնածությանը

03.08.2026 12:49

Մենք ներկայումս բանակցություններ չենք վարում ԱՄՆ-ի հետ. Էսմայիլ Բաղայի

03.08.2026 11:55

«Հայաստան» դաշինքի անունից ուզում եմ հայտարարել, որ մենք չենք մասնակցելու ԱԺ նախագահի ընտրության փակ քվեարկությանը. Գրիգորյան

03.08.2026 11:54

ՌԴ Բելգորոդի մարզում ուկրաինական ԱԹՍ-ի հարվածի հետևանքով երեխա է զոհվել

03.08.2026 11:11

Диалог с будущим: в Русском центре Капана состоялся разговор о современных технологиях

03.08.2026 11:06