Հանրապետության հրապարակում կայացավ Էդգար Ղազարյանի նախաձեռնած հանրահավաքը

24.08.2022 00:31
2561

Վայոց ձորի նախկին մարզպետ, Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի նախաձեռնությամբ Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ հանրահավաք: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Էդգար Ղազարյանը դեռևս օգոստոսի 10-ին հայտարարել էր «Անկախության շարժում» նախաձեռնության ստեղծման մասին և օգոստոսի 23-ին քաղաքացիներին հրավիրել հանրահավաքի:

Հանրահավաքից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում Էդգար Ղազարյանը հայտնեց, որ մտադիր է դիմել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմին Կառավարության ղեկավարի հետ հանդիպում կազմակերպելու առաջարկով։

Էդգար Ղազարյանը հանրահավաքի ժամանակ ներկայացրեց այն բոլոր ճանապարհները, որով, ըստ իրեն, հնարավոր է հասնել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին:

«Մեր պայքարը պետք է գնա Ազգային ժողով, և Ազգային ժողովը պետք է անվստահություն հայտնի վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Եվ դա պետք է լինի առնվազն առաջիկա օրերին: Հապաղել պետք չէ: Ես ձեզ հաջորդ հանրահավաքի կոչ կանեմ միայն ու միայն Ազգային ժողովի բակում, միայն այն օրը, երբ կքննարկվի նոր վարչապետի ընտրության հարցը: Իսկ հիմա կսպասենք պատգամավորների գործունեությանը և նրանց որոշումներին»,- ելույթի ժամանակ նշեց Ղազարյանը: Հանրահավաքի կազմակերպիչը հավաքված մի խումբ քաղաքացիներին ասաց, որ իրենից պետք չէ ակնկալել ուժի գործողություն, ինքը չի պատրաստվում շենքեր գրոհել:

«Խնդրում եմ լիազորեք ինձ հանդիպելու Հայաստանի բոլոր քաղաքական գործիչների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և քաղաքացիների հետ՝ կարճ ժամանակում պահանջել նրանցից որոշում՝ գնալ առաջ: Առաջադրեք վարչապետի թեկնածու, եթե չունեք ձեր թեկնածուին, ինձ առաջադրեք»,- նշեց Ղազարյանը:

Հանրահավաքի ընթացքում Էդգար Ղազարյանը փորձեց հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, սակայն դա նրան չհաջողվեց, քանի որ ոստիկանության աշխատակիցները տեղեկացրել էին, որ աշխատանքային ժամն ավարտվել է և չկա որևէ պատասխանատու անձ, որը կարող է ընդունելություն կազմակերպել կամ պատասխանել հարցերին։ Ելույթի վերջում Ղազարյանն հայտնեց, որ հաջորդ հանրահավաքը տեղի կունենա Ազգային ժողովում, երբ տեղի ունենա նոր վարչապետի ընտրությունը:

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24