Հանրապետության տոնի առիթով մի խումբ զինծառայողներ և կամավորականներ են պարգևատրել

28.05.2022 16:23
3647

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Հանրապետության տոնի առթիվ, հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության և նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մի խումբ զինծառայողներ և կամավորականներ պարգևատրել են մեդալներով։

Սարդարապատի հուշահամալիր, Հայոց ազգագրության թանգարանում տեղի ունեցած պարգևատրման արարողությանը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանձնել է պարգևները, շնորհավորել պարգևատրվածներին, նրանց հարազատներին և շնորհակալություն հայտնել ցուցաբերած խիզախության և նվիրումի համար:

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նշել է.
«Այսօրը շատ խորհրդանշական է մեզ համար և մեր պատմության մեջ ամենակարևոր, ամենալուսավոր օրերից է:

Երկար դեգերումներից հետո մենք կարողացանք նորից ստանալ մեր պետությունը կառուցելու հնարավորություն և մենք մայիսի 28-ը նշում ենք որպես Հանրապետության օր: Դժվար ժամանակներ, օրեր ենք ապրել, բայց կարողացել ենք մեր պետականությունը պահպանել:

Մեր հաջողությունները պայմանավորված են եղել նրանով, որ մենք ապավինել ենք մեզ, վստահել ենք մեր ուժերին և կարողացել ենք հաղթել:

Երբ մի փոքր հեռվից ենք նայում նույնիսկ անհավանական է թվում: Դժվար էր հավատալ, որ կարելի էր 1918 թվականից հետո, ցեղասպանության այդ դաժան օրերից հետո պետություն կերտելու մասին մտածել: Սակայն հայ ժողովուրդը, մեր նախնիները դա արեցին: Այդպիսի հնարավորություն եղավ 1991 թվականին:

Ընդհանրապես Առաջին հանրապետության, Խորհրդային միության տարիների մասին տարբեր գնահատականներ են տալիս, սակայն կարծում ենք, որ մենք բոլորս միասին գնահատում ենք և՛ մեկը, և՛ մյուսը և այսօրվա մեր անկախ պետականությունը չէր լինի, եթե 1918 թվականը և Խորհրդային միության այդ 70 տարիները չլինեին:

Մենք 1991-ին էլ այդպես վարվեցինք և հիմա էլ ենք այդպես վարվում, այսինքն՝ ապավինում ենք մեր ուժին, մեր հնարավորություններին, վստահում ենք մեր իշխանությանը, մեր ժողովրդին և համոզված ենք, որ իսկապես կարողանալու ենք կերտել այն պետությունը, այն երկիրը, որի մասին երազում ենք:

Շնորհավորում եմ բոլորիս այսօրվա կապակցությամբ և մաղթում հաջողություններ, իսկ մեր պետականությանը՝ ուժ, կորով՝ դիմանալու այս դժվարին փորձություններին»:

https://www.president.am/

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40