Հանրային կարծիքի ուսումնասիրում․ Սյունիքը գնահատում է իր ՔՊ–ական իշխանավորներին (պաշտոնյաներին)՝ օրենսդիր և գործադիր մարմիններում ընդգրկված

20.01.2025 11:49
7258

Խմբագրության ունեցած տեղեկություններով՝ ս․թ․ փետրվարի 17-ին տեղի կունենա ՔՊ կուսակցության Կապանի տարածքային խորհրդի ընտրություն, որին կմասնակցեն տարածաշրջանի ՔՊ–ականները (թվով մոտ 90 հոգի)։

Մեծ իմաստով այնքան էլ կարևոր չէ, թե ովքեր կլինեն այն յոթ ՔՊ–ականները, որ կկազմեն Կապանի տարածքային խորհուրդը, որքան էլ ներկայումս բուռն պայքար է ծավալվել (ամենատարբեր մեթոդների կիրառմամբ) խորհրդի կազմում ընտրվելու համար։

Սակայն առաջիկա այդ իրադարձությունն առիթ հանդիսացավ՝ ճշտելու, թե սյունեցիները (նկատի ունենք Կապանի, Մեղրու, Գորիսի, Սիսիանի, Քաջարանի բնակիչներին՝ 18 տարեկանից սկսած) ինչպե՞ս են վերաբերվում–գնահատում Սյունիքի ՔՊ–ական իշխանավորներին․ խոսքը մարզային և համայնքային իշխանավորների–պաշտոնյաների և, իհարկե, ԱԺ ՔՊ–ական սյունեցի պատգամավորների մասին է։

Գնահատականներ կարող են տալ կամ կարծիքներ կարող են հայտնել բացառապես Սյունիքի մարզի բնակիչները (ոչ սյունեցիների կամ անանուն հեղինակների կարծիքը կամ գնահատականը հիմք չեն ընդունվի)։

 

Կարծիք հայտնել կարող են հետևյալ կերպ՝

  • սույն հայտարարության տակ ստորև սահմանվող նշումը կամ գրառումը կատարելով,
  • [email protected] էլեկտրոնային հասցեով գնահատական կամ կարծիք հայտնելով,
  • խմբագրություն զանգահարելով (077 45 90 47, 077 90 91 59, 098 79 96 50)
  • գնահատականը կամ կարծիքը թղթով խմբագրությանը տրամադրելով,
  • այցելելով խմբագրություն։

Անվավեր են համարվելու մարզային և համայնքային ոչ ՔՊ–ական պաշտոնյաներին–իշխանավորներին տրված գնահատականները։

 

Ինչպե՞ս գնահատել Սյունիքի ՔՊ–ական իշխանավորներին։

Գնահատությունը կատարվում է 5 բալանոց համակարգով։

Այսպես՝ գրվում է տվյալ պաշտոնյայի անուն–ազգանունը, զբաղեցրած պաշտոնը՝ դիմացը նշելով գնահատականը՝ 0-ից մինչև 5 միավոր (յուրաքանչյուր պաշտոնյային տրված միավորները վերջում կգումարվեն և կհրապարակվեն)։

Ուսումնասիրության արդյունքները կհրապարակվեն Syuniacyerkir.am կայքով և Syuniac Yerkir Newspaper ֆեյսբուքյան էջով։

Ուսումնասիրության հիմքերը պահպանվելու են խմբագրությունում։

Ուսումնասիրությունը (գնահատելու եւ կարծիքներ հայտնելու գործընթացը) սկսում ենք 2025 թ․ հունվարի 20-ից և կշարունակվի հինգ օր՝ մինչև հունվարի 25–ի ժամը 12-00-ն:

Միևնույն անձնավորությունը կարող է գնահատական տալ մեկից ավելի ՔՊ–ական պաշտոնյայի։

Ի դեպ, սույն ուսումնասիրությունը նպատակ ունի պարզելու նաև՝ արդյո՞ք սյունեցիները ճանաչում են մարզի ՔՊ–ական պաշտոնյաներին։

***

Սիրելի հայրենակիցներ

Ակնկալում ենք Ձեր ակտիվ մասնակցությունը։ Շատ կարևոր է պարզել ձեր գնահատականն այն մարդկանց, ովքեր Սյունիքի համար բախտորոշ այս ժամանակաշրջանում ղեկավարում են մեզ կամ փորձում են ղեկավարման պատրանք ստեղծել։

 

«Սյունյաց երկիր»

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40