Հանրային լսումներ՝ Կապանի ֆուտբոլի մարզադաշտի տարածքի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու որոշման նախագծի վերաբերյալ

10.08.2026 17:48
404

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Իրավական ակտերի նախագծերի e-draft.am միասնական հարթակում հանրային քննարկման է ներկայացրել Սյունիքի մարզի Կապան համայնքում ֆուտբոլի մարզադաշտի տարածքի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու վերաբերյալ որոշման նախագիծը՝ նույն տարածքում միջազգային չափանիշներին համապատասխանող ժամանակակից մարզական համալիրի ստեղծման նպատակով։

Նախագծի վերաբերյալ ԿԳՄՍ նախարարությունն այսօր կազմակերպել է նաև հանրային լսումներ, որը վարել է սպորտի քաղաքականության վարչության պետ Նարինե Շահբազյանը: Հանդիպմանը մասնակցել են Կապանի համայնքապետարանի, մարզադաշտի սեփականատերերի և շահագրգիռ այլ կառույցների ներկայացուցիչներ:

Հանդիպման ընթացքում ներկայացվել են նախագծի հիմնական նպատակներն ու ակնկալվող արդյունքները, քննարկվել դրա իրականացմանն առնչվող հարցեր։ Մասնակիցներն անդրադարձել են մարզական համալիրի կառուցման համար անհրաժեշտ տարածքին և ենթակառուցվածքներին, առկա գույքային և իրավական հարաբերություններին, ինչպես նաև հետագա աշխատանքների կազմակերպմանը։

Քննարկման ընթացքում կարևորվել են Կապանի մարզադաշտի հարուստ մարզական ավանդույթներն ու բազմաֆունկցիոնալ նշանակությունը։ Ընդգծվել է, որ մարզադաշտը տասնամյակներ շարունակ եղել է Սյունիքում թեթև աթլետիկայի հիմնական մարզումային և մրցումային կենտրոններից մեկը։ Այստեղ մարզվել և ձևավորվել են հանրապետական ու միջազգային մրցաշարերում հաջողություններ գրանցած մարզիկներ, իսկ այդ ավանդույթներն այսօր շարունակում են Կապանի աթլետիկայի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոցի սաները։ Այս համատեքստում առաջարկվել է նոր համալիրում ապահովել նաև թեթև աթլետիկայի համար անհրաժեշտ ենթակառուցվածքներ՝ համապատասխան վազքուղիներով, ցատկային հատվածներով և մարզումային այլ հնարավորություններով։ Նշվել է, որ բազմաֆունկցիոնալ մոտեցումը հնարավորություն կտա պահպանելու Կապանում ձևավորված մարզական ավանդույթները և ժամանակակից պայմաններ ստեղծելու մարզիկների նոր սերունդների պատրաստման համար։

Անդրադարձ է կատարվել նաև մարզադաշտի՝ ՈՒԵՖԱ-ի չափանիշներին համապատասխանության անհրաժեշտությանը։ Ընդգծվել է, որ ժամանակակից պահանջներին համապատասխանող մարզադաշտի ստեղծումը հնարավորություն կտա Կապանում անցկացնելու միջազգային հանդիպումներ և նոր խթան կհաղորդի պրոֆեսիոնալ ու մանկապատանեկան ֆուտբոլի զարգացմանը։

Քննարկվել են նաև մարզահամալիրի հետագա կառավարման հնարավոր ձևաչափերը։ Առաջարկվել է դիտարկել պետություն-համայնք համագործակցության սկզբունքով կառավարման մոդելը՝ ապահովելով համայնքի մասնակցությունը, համալիրի հանրային հասանելիությունը և տարբեր մարզական կազմակերպությունների ու շահառուների կողմից օգտագործման հնարավորությունը։

Քննարկման ընթացքում ընդգծվել է նաև շահագրգիռ կողմերի հետ շարունակական համագործակցության, նրանց առաջարկությունների ու դիտարկումների համակողմանի ուսումնասիրման, ինչպես նաև առկա փաստաթղթերի և ելակետային տվյալների ամբողջական ուսումնասիրության կարևորությունը։

Ակնկալվում է, որ ժամանակակից մարզական համալիրի ստեղծումը կնպաստի Սյունիքում սպորտի զարգացմանը, հանրապետական և միջազգային մարզական միջոցառումների անցկացման հնարավորությունների ընդլայնմանը, ինչպես նաև մարզի սոցիալ-տնտեսական ու զբոսաշրջային զարգացմանը և ճանաչելիության բարձրացմանը։

Հանրային լսումների ընթացքում հնչած առաջարկներն ու դիտարկումները կուսումնասիրվեն և սահմանված ընթացակարգով կդիտարկվեն նախագծի հետագա լրամշակման շրջանակում։

aysor.am

«Երրորդ ժամկետ» հաղորդաշարի հյուրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է

19.09.2026 23:40

Հետևեք ձեր իսկ օրենքներին․ Ռուբեն Վարդանյանը դիմել է Ադրբեջանի ՄԻՊ–ին

19.09.2026 18:04

ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանն այցելել է Զանգեզուրի և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատներ

19.09.2026 16:37

Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Բյուրեղավանի նորակառույց եկեղեցին

19.09.2026 13:46

Այսօր Արցախի դեմ սեպտեմբերյան վերջին հարձակման 3-րդ տարելիցն է

19.09.2026 13:36

Բաքուն ՄԻԵԴ–ին չի տրամադրել լուսանկարներ, որոնք կարտացոլեին հայ գերիների վիճակը. Սահակյան

19.09.2026 10:51

Արցախցիների հավաքական և անվտանգ վերադարձի իրավունքն անսակարկելի է. Արցախի ԱԺ

19.09.2026 10:48

ԿԸՀ-ն սահմանել է հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետները

18.09.2026 20:41

Անընդունելի է իշխանությունների՝ Եկեղեցու ներքին կյանքին միջամտելու շարունակվող քաղաքականությունը և պետական լծակների գործադրմամբ իրականացվող բռնաճնշումներն ու սահմանափակումները․ Գերագույն հոգևոր խորհրդի ժողով

18.09.2026 18:52

Ռուսաստանում մեկնարկել են Պետդումայի եռօրյա ընտրությունները

18.09.2026 16:29

«ԱՄՆ-ն պետք է պահանջի բոլոր հայ գերիների անվերապահ ազատ արձակումը»․ Լաուրա Ֆրիդման

18.09.2026 16:20

«Հայաստանը պատրաստ չէ ԵՄ-ին լիարժեք ինտեգրմանը»․ Բունդեսթագի պատգամավոր

18.09.2026 16:17