Հանրային քննարկումն այս անգամ եւս տապալվեց

27.07.2018 21:54
1518

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» ՀՀ օրենքի,  ինչպես նաեւ ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված կարգով հուլիսի 26-ին՝ ժամը 15:00-ին, Կապանի համայնքապետարանի նիստերի դահլիճում նշանակվել էր «Արարատցեմենտ» ՓԲ ընկերության կողմից ներկայացված՝ Կապան քաղաքում նախատեսվող թիվ երկու ցեմենտի աղացման արտադրամասի կառուցման աշխատանքային նախագծի շրջակա միջավայրի ազդեցության գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումների երրորդ փուլը: Բայց այս քննարկումն արժանացավ նախորդի (հունիսի 27-ին տեղի ունեցած) ճակատագրին: Ժամը 15:00-ին նշանակված նիստից որոշ ժամանակ առաջ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները, բնապահպաններ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, պարզապես այդ հիմնախնդրով մտահոգ մարդիկ շրջափակել էին համայնքապետարանի դահլիճի դուռը՝ հնարավորություն չտալով ոչ մեկին մտնել այնտեղ:

Մինչ այդ համայնքապետարանի բակում «Արարատցեմենտ» ՓԲ ընկերության ներկայացուցիչմերը փորձում էին ընդհանուր լեզու գտնել բողոքավորների հետ եւ անցկացնել հանրային քննարկումը՝ պարտավորվելով պատասխանել նրանց հետաքրքրող բոլոր հարցերին: Բայց ապարդյուն:

-Ցեմենտի արտադրամասի հիմնման խնդրով պիտի հանրաքվե անցկացվի,- այսպիսին է բողոքավորների տեսակետը:

-Յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի ապրել մաքուր շրջակա միջավայրում, այս ծրագիրն իրականցնելու դեպքում առնվազն այդ իրավունքը խախտվում է: Կառուցապատողը, տվյալ դեպքում «Արարատցեմենտ» ՓԲ ընկերությունը, օրենքը խախտելով, ձեռնարկել է քաղաքաշինական գործունեություն, որին պետք է պատշաճ իրավական գնահատական տրվի պատկան մարմինների կողմից, քաղաքաշինական ապօրինի գործունեության հետեւանքները պիտի վերացնեն, տարածքը պիտի բերվի նախնական տեսքի: Ես էլ եմ այն կարծիքին, որ հարցը կարելի է լուծել տեղական հանրաքվեի միջոցով,- ասաց իրավաբան Արշավիր Խալափյանը:

«Մուլտի Գրուպ» կոնցեռնի փոխտնօրեն Արայիկ Կեսոյանը լրատվամիջոցներին հայտնեց, որ իրենք օրենքով սահմանված կարգով դիմումը ներկայացրել են Կապանի համայնքապետարան՝ հանրային լսումն ապահովելու համար: Քանի որ քննարկումն անցկացնելու խոչընդոտներ ստեղծվեցին, իրենք այլ բան չունեն անելու, քան հեռանալը: 

Հընթացս մեղադրանքներ հնչեցին նաեւ համայնքապետարանի հասցեին, որ չապահովեցին հանրային քննարկման անցկացումը: Իսկ թե «ո՞րն է լինելու հաջորդ քայլը» հարցին, փոխտնօրենը պատասխանեց՝ օրենքով կշարժվենք: Իսկ թե ինչ է նշանակում օրենքով այս դեպքում շարժվելը, մնում է ենթադրություններ անել:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

 

 

 

Հայկ Կոնջորյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահի պաշտոնում

04.08.2026 17:06

Լեմկինի ինստիտուտը աջակցություն է հայտնել Ռուբեն Վարդանյանի կնոջ նախաձեռնությանը

04.08.2026 16:41

Գորիս և Մեղրի համայնքներում՝ ՏԻՄ ընտրություններ հոկտեմբերի 25-ին

04.08.2026 16:27

Խորհրդարանը քննարկում է Վահագն Ալեքսանյանի թեկնածությունը ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում

04.08.2026 15:57

Հայաստանում 2026 թվականի երկրորդ եռամսյակում գնաճը շարունակում է մնալ թիրախից բարձր

04.08.2026 15:52

Հովսեփ Առաքելյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային հերթական խորհրդակցությունը՝ համայնքապետարանի աշխատակազմի բաժինների պետերի մասնակցությամբ

04.08.2026 15:33

«Ո՞ւր է գնացել տոմսերի վաճառքից ստացված 5 միլիոն դոլարը»․ Պեդրո Զարոկյան

04.08.2026 15:21

Ադրբեջանը զգուշացրել է Իսրայելին «Հայոց ցեղասպանության» ճանաչման հարցով․ Հաջիև

04.08.2026 14:38

ՌԴ ներկայացուցիչն անդրադարձել է ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հնարավորությանը

04.08.2026 14:37

Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություն է իրականացրել Էկոպարեկային ծառայությունում․ կան ձերբակալվածներ

04.08.2026 14:09

Սուրեն Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել բանակի նոր համազգեստի ներդրման ընթացքի վերաբերյալ

04.08.2026 13:57

Ժամանակավորապես արգելվում է տոմատի մածուկի ներմուծումը Հայաստան

04.08.2026 12:50