ՀԱՕԿ-ի ներկայացուցչության խորհրդի անդրանիկ նիստը

06.05.2014 13:25
2075

2013թ. նոյեմբերի 1-ից Կապանում գործում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի (ՀԱՕԿ) ներկայացուցչությունը՝ 3-րդը հանրապետությունում: Մինչ այդ նման կառույցներ գործում էին Գյումրիում եւ Վանաձորում: Ապրիլի 22-ին տեղի ունեցավ ՀԱՕԿ-ի Սյունիքի մարզի ներկայացուցչության խորհրդի անդրանիկ նիստը, որին մասնակցում էր ՀԱՕԿ-ի պատվիրակությունը՝ կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանի գլխավորությամբ: Նիստին ներկա էին նաեւ մարզի քաղաքային համայնքների ղեկավարներ, մարզադպրոցների տնօրեններ, հանրակրթական դպրոցների ֆիզկուլտուրայի ուսուցիչներ, սպորտային ոլորտի ներկայացուցիչներ:

ՀԱՕԿ-ի Սյունիքի ներկայացուցչության տնօրեն Արշամ Սարգսյանը հակիրճ ներկայացրեց նախ ՀԱՕԿ-ի մարզային ներկայացուցչության նպատակներն ու խնդիրները, կարգավիճակը, կանոնադրական ակտերն ու օրենքները, որով ղեկավարվում է ներկայացուցչությունը, մասնավորապես շեշտելով, որ ներկայացուցչությունը միջոցներ է ձեռնարկելու` ուղղված մարզի հավաքական թիմերի եւ առանձին մարզիկների նախապատրաստմանը եւ հանրապետական, միջազգային մրցումների եւ օլիմպիական խաղերի մասնակցությանը, ինչպես նաեւ սատարելու է մարզում առողջ ապրելակերպի արմատավորմանը, օլիմպիական գաղափարների տարածմանը, մարզական բազմաբնույթ միջոցառումների կազմակերպմանը: Մի խոսքով, մարզական նոր շունչ է հաղորդելու մարզի համայնքներին:

ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը մասնավորապես իր խոսքում նշեց, որ սպորտի ոլորտում համակարգված աշխատանքը բացակայում է. «Նույնը կարող եմ ասել նաեւ Սյունիքի մարզի վերաբերյալ: Մենք ունենք տաղանդաշատ մարզիկ-մարզիչներ, որոնցից շատերի հետ շփվել ենք, սակայն ինչ-ինչ պատճառներով նրանք հանրապետության հավաքական թիմերում չեն ընդգրկվում: Դրա համար կան օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ: Օբյեկտիվ պատճառներից առաջինը՝ չկա համապատասխան մարզագույք, մարզումային պայմանները բավարար չեն, երկրորդ՝ մարզը հեռու է մայրաքաղաքից, եւ շնորհաշատ մարզիկները վրիպում են մեր տեսադաշտից: Հենց այս խնդիրները հակված ենք լուծելու ՀԱՕԿ-ի մարզային ներկայացուցչության միջոցով: Ոլորտի առջեւ ծառացած խնդիրները լուծելու համար Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն կոնկրետ քայլեր է ձեռնարկում. հոկտեմբերին Սիսիանում շահագործման կհանձնվի բազմաֆունկցիոնալ մարզադպրոց: ՀԱՕԿ-ը մարզային ներկայացուցչությունների առաջարկներով տարբեր համայնքներում պատրաստ է սկսել լայնածավալ շինարարություն` միտված սպորտի զարգացմանը: Բացի այդ, մարզում գործում են տարբեր մարզային սպորտային ֆեդերացիաներ, որոնք հանրապետական ֆեդերացիայից անջատ են գործում: Մեր նպատակն է սերտացնել կապը եւ ապահովել տաղանդաշատ մարզիկ-մարզիչների մասնակցությունը հանրապետական եւ միջազգային մրցումներին»:

Սյունիքի մարզի ՀԱՕԿ-ի ներկայացուցչության կանոնադրությունը հաստատելուց հետո միաձայն ՀՀ Սյունիքի մարզի ՀԱՕԿ-ի ներկայացուցչության խորհրդի նախագահ ընտրվեց ԱԺ պատգամավոր Մերուժան Սիմոնյանը: Խորհրդի կազմում ընդգրկվեցին Կապանի, Սիսիանի, Քաջարանի եւ Ագարակի քաղաքապետեր Աշոտ Հայրապետյանը, Աղասի Հակոբջանյանը, Վարդան Գեւորգյանը, Մխիթար Զաքարյանը, Կապանի ԲՀԿ տարածքային կազմակերպության նախագահ Արթուր Մարտիրոսյանը, Կապանի եւ Քաջարանի մարզադպրոցի տնօրենները, Կապանի պատվավոր քաղաքացի, հայկական ֆուտբոլի երախտավոր Գրիշա Համբարձումյանը: Մերուժան Սիմոնյանը շնորհակալություն հայտնելով վստահության համար, համոզմունք հայտնեց, որ ներկայացուցչությունը ջանք չի խնայի երիտասարդության շրջանում բարոյահոգեբանական առողջ ապրելակերպի արմատավորմանը եւ զարգացմանը, իսկ ներկայացուցչության խորհրդի կազմին մաղթեց բեղմնավոր աշխատանք:

Սյունիքի մարզ կատարած այցի երկրորդ օրը ՀԱՕԿ-ի պատվիրակությունը ծանոթացավ Քաջարանի եւ Կապանի մարզական ենթակառուցվածքներին: Ինչպես նշեց Հրաչյա Ռոստոմյանը, մարզադպրոցների վիճակը բարվոք է, սակայն կան անելիքներ, եւ առաջիկայում հնարավորության սահմաններում կլուծվեն առկա խնդիրները: Մասնավորապես, անմխիթար վիճակում է Կապանի Դավիթ Համբարձումյանի անվան մարզադպրոցի մարզադահլիճի հատակը, ինչը խոչընդոտում է լիարժեք պարապմունքներ անցկացնելուն:

Նիստին ներկա էր ըմբշամարտի աշխարհի նախկին չեմպիոն, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի ՀԱՕԿ-ի ներկայացուցչությունների բաժնի պետ Վաղինակ Գալստյանը, ով բարձր գնահատեց մարզի սպորտային ներուժը եւ համոզմունք հայտնեց, որ առաջիկայում այն կկրկնապատկվի:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34