ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղը տնօրենի նոր պաշտոնակատար ունի

19.12.2016 16:28
3582

Դեկտեմբերի 9-ին «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի Կապանի մասնաճյուղի տնօրենի նոր պաշտոնակատար է նշանակվել տնտեսագիտական գիտությունների թեկնածու, դոցենտ Արթուր Կոստանդյանը, ով մինչ այդ զբաղեցրել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Սիսիանի մասնաճյուղի տնօրենի պաշտոնը:

Ծնվել է 1975թ. մայիսի 5-ին Երեւան քաղաքում:

1982-1992թթ. սովորել է Սիսիանի N3 միջն. դպրոցում: 1992-1996թթ. սովորել է ՀՊՃՀ-ում եւ ստացել «Մեքենաշինական արտադրության էկոնոմիկա եւ կառավարում» մասնագիտության ճարտարագիտության բակալավրի որակավորում: 1996-1997թթ. սովորել է Հայաստանի Ամերիկյան համալսարանում «Արդյունաբերական ճարտարագիտություն» մասնագիտությամբ: 2002-2004թթ. սովորել է ՀՊՃՀ մագիստրատուրայում եւ ստացել «Ճարտարագիտության մենեջմենթ» մասնագիտության մագիստրոսի որակավորում: 2007թ. դարձել է տնտեսագիտական գիտությունների թեկնածու, 2009թ. ստացել դոցենտի գիտական կոչում:

2000-2005թթ. դասախոսել է ՀՊՃՀ Գորիսի մասնաճյուղում եւ համատեղության կարգով աշխատել «GTZ» գերմանական կազմակերպությունում՝ դասընթացավար: 2001-2005թթ. ԱՄՆ  դեպարտամենտի կողմից ֆինանսավորվող  IREX/IATP ինտերնետի մատչելիության եւ վերապատրաստման կրթական ծրագրի Գորիսի կենտրոնի կոորդինատոր է եղել: Հանդիսացել է Սյունիքի մարզի բուհերի 2003-2004 ուսումնական տարվա ընդունելության մարզային հանձնաժողովի համակարգչային կենտրոնի ղեկավար: 2004թ. աշխատել է «Տեղեկատվական եւ նոր տեխնոլոգիաներ» հասարակական կազմակերպության նախագահ: 2005-2006թթ. աշխատել է ՀՊԱՀ Սիսիանի մասնաճյուղում՝ պատասխանատու քարտուղարի տեղակալ: 2006-2016թթ. աշխատել է ՀՊԱՀ Սիսիանի մասնաճյուղում՝ մասնաճյուղի տնօրեն:

Գիտական վեց հոդվածի, մեթոդական մեկ ուղեցույցի եւ ուսումնական մեկ ձեռնարկի հեղինակ է:

2010թ. ՀՊԱՀ-ից ստացել է ոսկե հուշամեդալ: 2015թ. ՀՀ ԿԳ նախարարության կողմից կրթության, գիտության ոլորտում ներդրած ավանդի համար եւ ՀԱԱՀ-ի հիմնադրման 85-ամյակի կապակցությամբ պարգեւատրվել է պատվոգրով:

Ամուսնացած է, ունի 3 որդի:                                                                                  

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40