ՀԱՊԿ երկրները շարունակում են գլխավոր քարտուղարի փոխարինման վերաբերյալ խորհրդակցությունները. Ղազախստանի արտգործնախար

03.10.2018 12:28
1228

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրները շարունակում են կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի փոխարինման հետ կապված ինտենսիվ խորհրդակցություններն ՝ ընդգծելով, որ լուծումը պետք է ընդունելի լինի բոլորի համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին  «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը  հայտնել է Ղազախստանի արտգործնախարար Կայրատ Աբդրահմանովը:

«Այս հարցի շուրջ խորհրդակցությունները շարունակվում են,  ինչպես ՀԱՊԿ անդամ պետությունների մայրաքաղաքներում, այնպես էլ ՀԱՊԿ-ի մշտական խորհրդի մակարդակով: Մենք վստահ ենք, որ մեր կազմակերպության կանոնադրության համաձայն, բոլոր կողմերի համար ընդունելի լուծում կգտնվի »,-ասել է զրուցակիցը:

Նա նշել է, որ այս ուղղությամբ ՀԱՊԿ-ի քարտուղարության եւ կազմակերպության  բնականոն գործունեությանն ուղղված քրտնաջան աշխատանքը թույլ կտա խուսափել ցանկացած հետեւանքներից:

 «Վստահ եմ, որ այս իրավիճակը որեւէ բացասական հետեւանքների չի բերելու ՀԱՊԿ-ի լիարժեք գործունեության համար: Խորհրդատվական աշխատանքն ու բանակցություններն ընթացքի մեջ են, ինչը բնորոշ է ցանկացած կազմակերպության քարտուղարության ղեկավարության փոփոխման ժամանակ», - եզրափակեց արտգործնախարարը:

Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Դատարանը Խաչատուրովին ազատ է արձակել: Հայաստանն առաջարկել էր ՀԱՊԿ երկրներին սկսել կազմակերպության գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթաց:

 

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01