ՀԱՊԿ-ի հաջորդ գագաթնաժողովը կանցկացվի 2023 թ.-ին Մինսկում

24.11.2022 15:16
962

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա 2023 թվականի չորրորդ եռամսյակում Մինսկում: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «Ինտերֆաքս» գործակալությունից: «ՀԱՊԿ-ի ՀԱԽ-ի (Հավաքական անվտանգության խորհուրդ) հերթական նստաշրջանը կկայանա 2023 թվականի չորրորդ եռամսյակում Մինսկ քաղաքում»,- հաղորդել Է ՀԱՊԿ-ի մամուլի ծառայությունը` ամփոփելով նոյեմբերի 23-ին Երևանում անցկացված գագաթնաժողովի արդյունքները:

 

ՀԱՊԿ-ի նախագահությունը նոր միջնստաշրջանային փուլում անցել Է Բելառուսին: Ավելի վաղ Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ընդգծել Էր, որ Մինսկը ՀԱՊԿ-ի նախագահությունն ընդունում Է «միջազգային հարաբերությունների համակարգային ճգնաժամի ժամանակաշրջանում»: «Ակնհայտ Է Եվրասիական մայրցամաքում ռազմաքաղաքական իրադրության աննախադեպ սրումը, նոր աշխարհակարգի հարցին մոտեցումների հետագա բևեռացումը», - հաղորդել Է Լուկաշենկոն, նոյեմբերի 23-ին Երևանում հանդես գալով ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի լիագումար նիստում: Նա նաև ընդգծել Է, որ «բելառուսական նախագահությունը կգործադրի բոլոր հնարավոր դիվանագիտական ջանքերը, որոնք ուղղված են լարվածության ապաԷսկալացմանը, հակամարտային ներուժի նվազեցմանը, ինչպես նաև ՀԱՊԿ-ի անդամների համատեղ գործողությունների միջոցով փոխադարձ վստահության մակարդակի բարձրացմանը»:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40