ՀԱՊԿ-ի ներուժը հնարավոր չէ կիրառել հայ-ադրբեջանական սահմանին. Սիդորովի պարզաբանումը

20.09.2018 16:18
1158

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ներուժը չի կարող կիրառվել հայ-ադրբեջանական սահմանին: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 20-ին Sputnik Արմենիայում կազմակերպված Մոսկվա-Երևան-Մինսկ-Բիշքեկ-Աստանա տեսակամրջի ընթացքում հայտարարեց ՀԱՊԿ Միացյալ շտաբի ղեկավար, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը՝ պարզաբանելով, որ Երևանի կողմից նման դիմում չի եղել:

«Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ին ուղղված դիմում չի եղել: Այդ պայմաններում ՀԱՊԿ-ի ուժային ներուժը չի կարող կիրառվել»,- ասել է Սիդորովը: ՀԱՊԿ Միացյալ շտաբի ղեկավարը հույս է հայտնել, որ հակամարտության կողմերն ինքնուրույն իրավիճակին հանգուցալուցում կգտնեն՝ խաղաղ միջոցներով: ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնեթդինովն էլ հիշեցրել է, որ Հայաստանի ԱԳՆ խոսնակն այդ առիթով հայտարարություն է արել:

Տիգրան Բալայանն ավելի վաղ հայտնել էր, որ Երևանը ԵԱՀԿ Մինսկի խմբին տեղեկացրել է իրավիճակի մասին: Հիշեցնենք, որ նախօրեին ադրբեջանական զինուժի կրակոցի հետևանքով ՀՀ ԶՈՒ պայմանագրային զինծառայող է զոհվել: Օրեր առաջ էլ հակառակորդի արձակած կրակոցների հետևանքով Կոթի գյուղի բնակիչ է վիրավորվել՝ 60-ամյա Սուրեն Սեփխանյանը:

politik.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40