ՀԱՊԿ-ից դուրս ենք գալու, բա հո հետ չե՞նք գնալու. Փաշինյան

12.06.2024 17:33
736

ՀԱՊԿ-ից դուրս ենք գալու, բա հո հետ չե՞նք գնալու: Այս մասին, այսօր՝ հունիսի 12-ին, ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հարցին, թե եթե չլինեիք իշխանություն, Հայաստանը , Արցախը ինչ վիճակում կլինեին, նա պատասխանեց. «Այո, տվել եմ այդ հարցը. ասեմ՝ ինչ կլիներ, կլիներ նույնը մի տարբերությամբ, որ Հայաստանը կլիներ գուբերնյա, 100 տոկոսով:

Մենք հիմ հարց ենք տալիս, թե ինչ պետք է անենք, որ դա տեղի չունենա եւ դա ենք անում:Մենք ասում ենք՝ ՀՀ քաղաքացին հանգիստ կարող է քնել՝ վստահ լինելով, որ վաղն արհավիրք տեղի չի ունենալու, եթե նկատի չունենանք բնական արհավիրքները:

Դա ես եմ ասել, որ մեր պետության գոյությանը վտանգ է սպառնում: Մեղավորը նրանք են, ովքեր 2018-ի ապրիլի 17-ին այս ամբիոնից ասում էին՝ մենք պետք է հույս չունենանք, որ երկար ժամանակ Ադրբեջանը չի փորձի Ղարաբաղի հարցը լուծի պատերազմի միջոցով: մեղավորը նրանք են, որոնք ձեւավորել են փուչիկ մի դաշինքը, որի անդամները պարզվեց, որ թե իրենց պայմանագրային պարտավորություններն են կատարում, այլ Ադրբեջանի հետ պլանավորում են մեր դեմ պատերազմը»,-ասաց նա:

Անդրադառնալով ՀԱՊԿ-ի թեմային, Փաշինյանն ասաց. «Դուրս կգանք, դրանով վախեցնո՞ւմ եք: Լավ ենք անում, մենք կորոշենք՝ երբ դուրս գանք: Բա ձեր կարծիքով հաջորդ քայլը ո՞րն է, բա կարող ա՞ հետ գնանք: Ուրիշ ճանապարհ չկա:

Մենք գնում ենք դեպի իրական Հայաստան եւ համարյա հասել ենք: Դեպի ինքնիշխան, խաղաղ, սահմանազատված սահմաններով պետություն: Հետ չենք գնա, ուղղակի չենք ասում, որ ձեր տրամադրությունը հանկարծ չընկնի»:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40