Հարավային Կովկասի ճակատագիրը պետք է վճռեն բացառապես տարածաշրջանի երկրները․ Զախարովա

24.07.2024 14:32
681

Հարավային Կովկասի ճակատագիրն ու ապագան պետք է որոշեն բացառապես տարածաշրջանի երկրները և հարևան գործընկեր պետությունները։ Այս մասին իր ամենշաբաթյաճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Դրսից ոչ ոք հաստատ խաղաղություն ու բարեկեցություն չի բերի մեր ընդհանուր տուն։ Դա արդեն ապացուցված է դարերով»,- հայտարարել է Զախարովան։ Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը, անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքերին, թե Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագիրը համաձայնեցված է 80-90%-ով,  նշել է, որ տարածաշրջանում կայուն և երկարաժամկետ խաղաղության հասնելու համար Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման ակտիվ նախապատրաստման կարևորությունը հատկապես ընդգծվել է Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2022 թվականի հոկտեմբերի 31-ի հայտարարության մեջ։ Նրա խոսքով՝ երեք երկրների ղեկավարները նաև պայմանավորվել են շարունակել առկա զարգացումների հիման վրա փոխընդունելի լուծումների որոնումը։  Զախարովան նաև նշել է, որ ՌԴ-ն պատրաստ է իր հարթակը տրամադրել Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների միջև բանակցությունների համար և ստեղծել նրանց համար առավել հարմարավետ պայմաններ։
 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40