Հարավային Կովկասի տարածաշրջանը գտնվում է աշխարհաքաղաքական անկայունության տակ. Սերգեյ Կոպիրկին

11.02.2026 14:12
362

Ռուսական կողմը շահագրգռված է ինքնիշխան և ուժեղ Հայաստանով։ «РИА Новости»-ի հաղորդմամբ՝ դիվանագիտական աշխատողի օրվան նվիրված ընդունելության ժամանակ հայտարարել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

«Ռուսաստանը լիովին շահագրգռված է ինքնիշխան, ուժեղ և ինքնաբավ Հայաստանով։ Համոզված եմ, որ երկրի լիիրավ մասնակցությունը մեր համատեղ ինտեգրացիոն միավորումներին արդյունավետորեն նպաստում է դրան։ Օրինակ՝ ԵԱՏՄ-ին անդամակցության 10 տարվա ընթացքում Հայաստանի ՀՆԱ-ն աճել է 2,5 անգամ»,- նշել է Կոպիրկինը։

Նա նշեց, որ Հարավային Կովկասի տարածաշրջանը գտնվում է աշխարհաքաղաքական անկայունության տակ։
«Այս բարդ պայմաններում Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները մտել են փոփոխվող իրողություններին հարմարվելու նոր փուլ։ Առկա մարտահրավերների հաղթահարումը երկու կողմերից պահանջում է երկարաժամկետ քաղաքական կամք և ռազմավարական իմաստություն՝ պահպանելու և բազմապատկելու երկկողմ համագործակցության կուտակված ներուժը»,- ընդգծեց դեսպանը։

Նա հույս է հայտնել, որ այդ ուղղությամբ առաջընթացին լրացուցիչ խթան է հաղորդել Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի վերջերս Մոսկվա կատարած այցը։
«Անցած տարվա արդյունքները հաստատեցին, որ արտաքին ցնցումներին չնայած՝ Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի առաջատար առևտրատնտեսական և ներդրումային գործընկերը, երկրի էներգետիկ ու պարենային անվտանգության՝ ժամանակով փորձված երաշխավորը։ Ավանդաբար ակտիվ են եղել մշակութային-հումանիտար և միջանձնային կապերը։ Հատկանշական է, որ ռուսներն առաջատար տեղ են զբաղեցնում Հայաստան այցելող օտարերկրյա զբոսաշրջիկների թվում»,- ընդգծել է դիվանագետը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների միջև բարեկամությունը «մեզ է փոխանցվել նախնիների սերունդներից, կոփվել է դարերի ընթացքում՝ փառավոր համատեղ հաղթանակներով և ստեղծարար համատեղ աշխատանքով, ամրապնդվել է սերտ միջանձնային կապերով»։ «Մենք կպահպանենք այդ ժառանգությունը և կփոխանցենք ապագա սերունդներին»,- հայտարարել է Կոպիրկինը։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40