Հարավային Օսիայի նախագահը անհրաժեշտ է համարում չձգձգել ՌԴ կազմ մտնելու հարցով հանրաքվեի անցկացումը

30.03.2022 22:30
1456

Հարավային Օսիայում անհրաժեշտ է հանրաքվե անցկացնել՝ Ռուսաստանի կազմ մտնելու նպատակով: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին «Соловьев LIVE» ծրագրի եթերում հայտարարել է Հարավային Օսիայի նախագահ Անատոլիյ Բիբիլովը:

«Հարավային Օսիայի սահմանադրությունում ամեն բան հստակ գրված է: Մեզ, իհարկե, անհրաժեշտ է հարցնել ժողովրդի կարծիքը, այսինքն, անել այնպես, որ ժողովուրդն իր կարծիքը հայտնի Ռուսաստանի կազմ մտնելու վերաբերյալ»,- ասել է նա:

Բիբիլովի խոսքով՝ դա դժվար չէ անել և կարելի է անել առանց ձգձգելու:

Ավելի վաղ Անատոլիյ Բիբիլովը հայտարարել էր, որ Հարավային Օսիայի իշխանություններն իրավական քայլեր կձեռնարկեն առաջիկա ժամանակներս Ռուսաստանի կազմ մտնելու նպատակով: «Կարծում եմ՝ Ռուսաստանի հետ միավորումը մեր ռազմավարական նպատակն է: Մոտ ժամանակներս կձեռնարկենք համապատասխան իրավական քայլեր: Հարավային Օսիայի Հանրապետությունը կլինի իր պատմական հայրենիքի՝ Ռուսաստանի կազմում»,- ասել էր նա:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40