Հարգանք եւ պատիվ Մեղրու ոստիկաններին

19.09.2017 14:49
3263

Խոստովանենք, ոստիկանի կերպարի հանրային ընկալումը միշտ չէ, որ դրական ելեւէջներ է ունենում, թեեւ յուրաքանչյուրիս կյանքում լինում են իրավիճակներ, երբ բացառապես ապավինում ենք ոստիկանին: Ու գնահատման գլխավոր չափանիշը, օրինապահության հետ զուգահեռ, մնում է մարդկանց հանդեպ վերաբերմունքը, մարդկանց հետ շփվելու կուլտուրան…


Սեպտեմբերի 18-ին, ժամը 19-ի սահմաններում խմբագրության ստեղծագործական խումբը (խմբագրության մեքենայով) Կապան էր վերադառնում աշխատանքային հերթական ուղեւորությունից: Շուռնուխ գյուղի մերձակայքում մեքենան հանկարծակի փչացավ եւ, ստիպված, մասնագետ հարվիրեցինք Գորիսից, ով դեռ պետք է տեղ հասներ:


Ժամանակ առ ժամանակ տարբեր մեքենաներ էին կանգնում՝ ծանոթ-անծանոթ վարորդներով, եւ օգնություն առաջարկում:


Ավելի ուշ կանգ առավ նաեւ ոստիկանության տարբերանշանով մի մեքենա՝ ոստիկանության Մեղրու բաժնի երեք աշխատակիցներով:


Ծանոթանալով եղելությանը՝ նրանք որոշեցին կարգի բերել մեքենան՝ Գորիսից ճանապարհված մասնագետի գալն անտեղի համարելով:


Ի վերջո մեքենայի անսարքությունը վերացվեց եւ շարունակեցինք ճանապարհը:


Ովքեր էին այդ ոստիկանները. Արամ Հրաչիկի Գրիգորյան (լեյտենանտ, Մեղրու բաժնի հերթապահ մասի տեսուչ), Հարություն Ալեքսանի Կարապետյան (ավագ լեյտենանտ, Մեղրու բաժնի հերթապահ մասի ավագ տեսուչ), Ռոմա Սամվելի Ստեփանյան (ավագ լեյտենանտ, Մեղրու բաժնի քրեական հետախուզության օպեր-լիազոր):


Շնորհակալություն ձեզ, հարգելի սպաներ:


Անկեղծ լինենք՝ տվյալ պահին ցանկալի էր ձեր օգնությունը, որովհետեւ ճանապարհին էինք մնացել, եւ մութն ընկնում էր: Բայց առավել դրվատելի էր ձեր պահվածքն առհասարակ, որ անտարբեր չգտնվեցիք ճանապարհին մնացած մարդկանց հանդեպ: Կանգ առաք եւ օգնություն առաջարկեցիք՝ դրսեւորելով բարի կամեցողություն եւ մարդկանց աջակից լինելու անկեղծ պատրաստակամություն:


Մենք ձեզ, իհարկե, մոտիկից չենք ճանաչում, բայց արդեն վստահաբար կարող ենք ասել, որ դուք այդպիսի պատասխանատվությամբ ու նվիրումով էլ կատարում եք ձեր պաշտոնեական պարտականությունը:


Այո, փոքրիկ այդ դիպվածը բավական էր վերստին համոզվելու, որ մեղրեցու հոգեկերտվածքի գլխավոր բնութագրիչը եղել եւ մնում է բարի կամեցողությունը:


Ձեզ՝ բարի ծառայություն եւ անձնական երջանկություն:

«Սյունյաց երկիր»

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24