Հարգելի Սուրեն Սերգեյի

01.08.2016 10:39
3772

Դուք մեծ վաստակ ունեք Արցախյան ազատամարտի տարիներին Հայաստանի ամենավտանգված շրջաններից մեկի` Գորիսի ինքնապաշտպանության եւ Հայոց երկու նորանկախ պետությունները միմյանց կապող ճանապարհի պաշտպանության կազմակերպման, Սյունիքի, ինչպես նաեւ Արցախի հարավ-արեւմուտքում գտնվող շեներին սպառնացող թշնամական հենակետերի լռեցման, իսկ 1994 թվականին` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարավային սահմաններն անառիկ պահելու գործում:

Նույնքան մեծ է Ձեր ներդրումը տեղական ինքնակառավարման ու տարածքային կառավարման ինստիտուտների կայացման եւ Գորիսի տարածաշրջանի ու ողջ Սյունիքի մարզի սոցիալ-տնտեսական զարգացումն ապահովելու ասպարեզներում:  

Արցախյան ազատամարտի սկզբից ի վեր Դուք դարձաք հեռատես, եռանդուն ու վճռական հրամանատարի բնութագրական օրինակ, եւ նույն որակները լավագույնս դրսեւորեցիք քաղաքապետի ու մարզպետի պարտականությունները կատարելու, Երկրապահ կամավորականների միության մարզային բաժանմունքի աշխատանքները համակարգելու, իսկ 2016 թվականի ապրիլյան դժվարին օրերին սյունեցիներին համախմբելով` վտանգված Արցախին սատար կանգնելու ընթացքում:

Մենք դեռ շատ խնդիրներ պիտի լուծենք ու բազում մարտահրավերների դիմակայենք` մեր երազած նպատակներին հասնելու եւ պաշտպանված ու բարեկեցիկ հայրենիք կերտելու համար: Եվ այդ դժվարին գործում միշտ անհրաժեշտ են լինելու Ձեր կամքը, փորձառությունն ու աշխատասիրությունը:

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ` ծննդյան 60-րդ տարեդարձի առթիվ, մաղթում եմ առողջություն, ընտանեկան երջանկություն, աշխատանքային նորանոր հաջողություններ եւ ամենայն բարիք:

Հարգանքով`
ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆ
ՀՀ պաշտպանության նախարար

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40