Հարց քաղաքացիներից` ո՞ր դեպքում կարող է քաղաքացին ստանալ մանկավարժական թոշակ

27.10.2018 14:38
1944

ՀԱՐՑ. Խնդրում եմ` ասեք` մայրս կարո՞ղ է ստանալ մանկավարժական թոշակ: Դիմել ենք սոցապ բաժին, տեղեկացրել են, որ նախապես պետք է գրանցված լինի: Խնդրում եմ պարզաբանել: Կարինե Մարգարյան (ք. Էջմիածին)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ մասնակի կենսաթոշակ նշանակվում է կրթության, մշակույթի կատեգորիաների աշխատողներին, եթե լրացել է նրանց 55 տարին եւ ունեն առնվազն 25 օրացույցային տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն 12 օրացույցային տարին մասնագիտական ստաժ է:

Մասնակի կենսաթոշակի իրավունք տվող մասնագիտական աշխատանքային ստաժում հաշվառվում են ՀՀ կառավարության սահմանած ցանկում նշված մասնագիտություններով եւ պաշտոններում մինչեւ 2003թ. օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածները:

«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի նոյեմբերի 19-ի ՀՕ-519 օրենքի 38-րդ հոդվածի համաձայն` մասնակի կենսաթոշակ ստանալու իրավունք տվող ապահովագրական ստաժ ունեցող եւ այդ օրենքի 37-րդ հոդվածով սահմանված տարիքը չլրացած անձը օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` յոթ տարվա ընթացքում, պարտավոր էր հաշվառվելու համար դիմել իր մշտական բնակության վայրի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում:

Ելնելով վերոգրյալից` եթե Ձեր մայրը չունի 25 օրացույցային տարվա աշխատանքային ստաժ, իսկ մասնակի կենսաթոշակ նշանակելու համար օրենսդրությամբ սահմանված կարգով չի հաշվառվել կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումում, ապա նրա 55 տարին լրանալու դեպքում անգամ նրան մասնակի կենսաթոշակ նշանակվել չի կարող:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Մասնակի կենսաթոշակ նշանակվում է նաեւ այն անձանց, որոնք մինչեւ օրենքն ուժի մեջ մտնելը օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվառվել են մասնակի կենսաթոշակ նշանակելու համար, եւ լրացել է մասնակի կենսաթոշակի իրավունք տվող նրանց տարիքը: 

armlur.am

 

 

 

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12