Հարցախույզ Սյունիքում. շարունակե՞նք հայ֊ռուսական բազմադարյա համագործակցությունն ու բարեկամությունը, թե՞ տարանջատվենք Ռուսաստանի հետ ունեցած դաշնակցային հարաբերություններից

06.03.2024 10:44
5343

Սիրելի հայրենակիցներ

Հայ֊ռուսական բազմադարյա հարաբերություններն աննախադեպ ճգնաժամ են ապրում։

Մեր հանրապետության պետական֊քաղաքական օրակարգում է հայտնվել (ըստ տեղեկատվության բաց աղբյուրների և քաղաքական ու պետական գործիչների հայտարարությունների) Ռուսաստանի Դաշնությունից երես թեքելու, գործող անվտանգային ու տնտեսական համագործակցության համակարգից դուրս գալու (կամ այդ հարաբերությունները վերանայելու) և Արևմուտքին, նաև Արևմուտքի հարավային փաղանգը հանդիսացող Թուրքիային ապավինելու հարցը։

Նման հարցերը, եթե հետևենք քաղաքագիտության տարրական կանոններին, սովորաբար լուծում կամ որոշում են ազգային ու քաղաքական էլիտաները։ Բայց քանի որ մեզանում ձևախեղված են, որոշ դեպքերում՝ ապականված մեր էլիտաները, ապա շատ կարևոր է հանրության դիրքորոշումը։

Ընդ որում՝ սա այն դեպքը չէ, որ կարող են միայն Երևանում որոշել առկա հիմնախնդիրը, մանավանդ որ մայրաքաղաքից միշտ չէ որ երևում է (կամ տեսանելի է) իրական Սյունիքը՝ իր խնդիրներով, մտահոգություններով, ռազմաքաղաքական նշանակությամբ և առկա ռիսկերով։ Ավելին՝ ժամանակներն ու իրադարձությունները ցույց են տալիս, որ Երևանից հնչող շատ֊շատ գնահատականներ, տեսակետներ (մեր ընթացքի ներկա փուլին առնչվող) հակոտնյա են Սյունիքում իշխող պատկերացումներին, Սյունիքում բնակվող և իրենց վաղվա օրվա ծրագրերն ու երազանքները բացառապես Սյունիքի հետ կապող մարդկանց շահերին։

Ուստի և հրատապ է դարձել խնդրո առարկայի վերաբերյալ սյունեցիների կարծիքի շատ թե քիչ ընդհանրացումը կամ «գույքագրումը»։

Եվ ուրեմն՝ խնդրում, հորդորում, կոչ ենք անում Սյունյաց աշխարհի բնակիչներին ու առաջին հերթին մտավորականներին՝ հայտնել դիրքորոշում մեր ժողովրդին, մեր պետականությանը, Սյունիքի լինելիությանն ուղղակիորեն առնչվող վերոհիշյալ հարցի վերաբերյալ։

Ձեր դիքորոշումը կարող եք հայտնել syuniacyerkir.am կայքով, կայքի Syuniacyerkir Newspaper ֆեյբուքյան էջով եւ խմբագրության [email protected] էլեկտրոնային հասցեով։

Ակնկալում ենք, որ յուրաքանչյուրիդ դիրքորոշումը կամ կարծիքը, մեկնաբանությունը (քոմենթը) գոնե շատ համառոտակի փաստարկված կլինեն և ոչ ձևական կամ ինքնանպատակ։ Հենց նման դիրքորոշումները հնարավորություն կտան ամբողջացնել֊ընդհանրացնել սյունիքյան տրամադրությունները։

Հարցախույզն սկսում ենք այսօր եւ կավարտենք մարտի 14֊ին։

Այսպիսով՝ շարունակե՞նք հայ֊ռուսական բազմադարյա համագործակցությունն ու բարեկամությունը, թե՞ տարանջատվենք Ռուսաստանի Դաշնության հետ ունեցած ռազմաքաղաքական ու տնտեսական համագործակցությունից՝ նախապատվությունը տալով հավաքական Արեւմուտքին ու նրա տարածաշրջանային ներկայացուցիչ Թուրքիային։

Սպասում ենք յուրաքանչյուրիդ կարծիքին...

Հավատացած եղեք, ձեր դիրքորոշումը չափազանց կարևոր է Սյունիքի և սյունեցիների ընդհանրական տեսակետը փաստագրելու համար։

 

«Սյունյաց երկիր»

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40