Հարցազրույց Հայաստանի ամերիկյան համալսարանի Փափազյան գրադարանի ղեկավար Սաթենիկ Ավագյանի հետ

08.05.2023 15:04
671

Մայիսի 2-ին Գորիսում՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի բաց կրթության կենտրոնում տեղի ունեցավ էլեկտրոնային գրադարանի շնորհանդես, որից հետո զրույց ունեցանք համալսարանի Փափազյանի գրադարանի ղեկավար Սաթենիկ Ավագյանի հետ, ով այդ գրադարանում աշխատում է 30 տարի:

- Տիկին Սաթենիկ, նախ՝ շնորհակալություն հարցազրույցի հնարավորության համար: Ողջամիտ կլիներ մեր զրույցը սկսել Փափազյան գրադարանը ներկայացնելով:

- Փափազյան գրադարանն իր աշխատանքը սկսեց 1991 թվականին՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի հիմնադրումից անմիջապես հետո: Այն անվանվեց համալսարանի առատաձեռն բարերար Փափազյան ընտանիքի պատվին:

Ժամանակի ընթացքում գրադարանը մեծ զարգացում է ապրել՝ կիրառելով ժամանակակից մեթոդներ կառավարման մեջ և ներդնելով նորագույն տեխնոլոգիական լուծումներ:

Գրադարանն ունի տասը աշխատող, բոլորը՝ մասնագիտական կրթությամբ, սպասարկում ենք համալսարանի հանրությանը՝ դասախոսներին, ուսանողներին, աշխատակազմին:

Աշխատում ենք առավոտյան ժամը 9-ից մինչև գիշերվա 2-ը, շաբաթվա բոլոր օրերին:

Սկզբնական շրջանում ունեինք ընդամենը մեկ սենյակ՝ 100 քառակուսի մետր մակերեսով: 2012-ին վերանորոգեցինք՝ նկատի ունենալով, որ ուսանողների, դասախոսների թիվն ավելանում է: Եվ գրադարանի տարածքը մեծացրինք երեք անգամ: Այսօր մոտ 400 քառակուսի մետր տարածք ենք զբաղեցնում, որտեղ ուսանողները (ընթերցանությունից բացի) միասին քննարկումներ են անում, շնորհանդեսներ կազմակերպում, միմյանց օգնում…

- Եվ որքա՞ն ընթերցող ունի գրադարանը:

- Բացի նրանից, որ տարեկան ունենք 250 ուսանող ընթերցող, ունենք նաև 15 հազար ընթերցող համալսարանից դուրս:

Մենք բաց ենք հանրության համար, յուրաքանչյուր ոք՝ 16 տարեկանից բարձր, կարող է օգտվել մեր գրադարանից (մանկական գրականություն չունենք):

Օգտվել գրադարանից՝ նշանակում է հնարավորություն ունենալ (տեղում ընթերցելուց բացի) գրականությունը նաև տուն տանել: Գիրք, հոդված, ֆիլմ՝ այդ ամենը կարող են նաև տուն տանել:

- Իսկ ի՞նչ է իրենից ներկայացնում գրադարանի հավաքածուն (ֆոնդը):

- Ունեինք մոտ 50 հազար կտոր գիրք՝ այդ քանակությամբ սկսեցինք: Այսօր ունենք ավելի քիչ, քչացնում ենք գրքերը, փոխարենը ձեռք ենք բերում գրքերի էլեկտրոնային տարբերակները, քանի որ գիրք գնելը, պահելը, տեղ զբաղեցնելը շատ թանկ է նստում մեզ վրա, քան գրքերի էլեկտրոնային տարբերակ ունենալը և պահպանելը, մանավանդ որ ուսանողների պահանջարկն ավելի շատ էլեկտրոնային է:

- Որքան հասկացանք, գրադարանի հավաքածուն համալրվում է հիմնականում Միացյալ Նահանգներից ստացվող գրքերով, իսկ հայատառ գրականությո՞ւն…

- Մեր քաղաքականությունն է՝ գրադարանը համալրել գրքերով, որոնք նպաստում են ուսմանը, կրթական ծրագրերին: Մենք ձգտում ենք ունենալ այն, ինչ համապատասխանում է ուսումնական ծրագրերի բովանդակությանը: Եթե դասախոսն ասում է՝ այս առարկայի համար պետք է այս գրականությունը, ապա մենք պարտավորված ենք զգում ձեռք բերել տվյալ գրականությունը՝ լինի հայերեն կամ անգլերեն:

Բայց քանի որ համալսարանում ուսումնառության լեզուն անգլերենն է, ուստի և ձեռք բերվող գրականության մեծ մասն այդ լեզվով է:

Իսկ անգլերեն լեզվով գրականություն նպատակահարամար է ձեռք բերել Եվրոպայից կամ Միացյալ Նահանգներից: Ընդ որում՝ Միացյալ Նահանգներից ձեռք բերելու մեխանիզմն ավելի հստակ է. որտեղ կատարես գնում, ինչպես տեղափոխես՝ այդ ամենը մշակված է:

Անշուշտ, գրքերի գնումներ կատարում ենք դասախոսների առաջարկությունների հիման վրա:

Գրադարանը, նախևառաջ նամակներ է հղում դասախոսներին՝ խնդրելով, որ ներկայացնեն անհրաժեշտ կամ պակասող գրականության ցանկը: Դասախոսների կարծիքները հավաքելով կազմում ենք թերթիկը…

Գրադարանն ունի բյուջե, այդ թվում՝ գնումներ կատարելու հնարավորություն:

Ահա այդպես էլ համալրվում է գրադարանը:

Երբեմն էլ շրջանառությունից հանում ենք այն գրքերը, որոնք այլևս չեն համապատասխանում ուսումնական ծրագրերին:

- Հիմա տեղափոխվենք Հայաստանի ամերիկյան համալսարանի բաց կրթության Գորիսի կենտրոն:

- Համալսարանն ունի բաց կրթության բաժին, որը զբաղվում է (համալսարանական ծրագրերից դուրս) հանրության կրթության խնդիրներով: Նման կենտրոն կա նաև Գյումրիում, Կապանում և հանրապետության այլ քաղաքներում:

Բաց կրթության կենտրոնը, անշուշտ, պետք է ունենա գրադարան: Մենք հասանք նրան, որ Գորիսի կենտրոնն ունենա լավ գրադարան:

Այդ գրադարանում գրքերի ֆիզիկական առկայությանն էլ ենք տեղ տալիս, բայց առավել կարևորում ենք էլեկտրոնային հնարավորությունները, քանզի թե՛ հանրապետությունը, թե՛ աշխարհն ընդհանրապես գնում են այդ ճանապարհով…

- Եվ արդեն մեկ տարի է, ինչ Գորիսում գործում է համալսարանի բաց կրթության կենտրոնը, փորձենք ամփոփել մեկ տարվա կատարվածը:

-Մեկ տարի առաջ բավականին գրականություն բերեցինք ու տեղավորեցինք, բայց հետո հասկացանք, որ ինտերնետ կապն անհուսալի է: Ամբողջ շենքում կապը կա, բայց գրադարանում հուսալի չի, իսկ մեզ անհրաժեշտ էր ամենալավ որակի կապ: Շատ դժվարություններով մոտ մեկ ամիս առաջ ունեցանք ինտերնետի հաստատուն կապ: Եվ մեկ ամսվա ընթացքում կարողացանք ստեղծել կայքը:

Այնուհետև՝ ստեղծեցինք քարտարան, որն ամբողջովին հիմա պետք է մտցնենք ծրագրի մեջ: Ներկայումս ունենք 4000 կտոր գրականության տվյալներ, որոնք պիտի փոխանցենք Koha ծրագրին:

Exell ծրագիրն ուրիշ է, Kohan լրիվ ուրիշ: Որոշ աշխատանքներ այդ ուղղությմամբ կատարվել են, բայց դեռ անելիք շատ ունենք:

Ընդհանրապես գրադարանն այն վայրն է, որ անընդհատ պետք է զարգանա: Պետք է զարգանա նաև գրադարանի աշխատողը. նա պարտավոր է ոչ միայն տեղյակ լինել տեխնոլոգիաներին, այլև այդ ամենը սովորեցնել ընթերցողին:

- Մի քանի խոսք Koha-ի ընդհանուր առանձնահատկությունների մասին:

- Koha-ն ունի գրադարանի կառավարման ինտեգրված ծրագրում բոլոր անհրաժեշտ հատկությունները, որոնց թվում կարող ենք գտնել.

պարզ և պարզ ինտերֆեյս գրադարանավարների ու հովանավորների համար,

կարգավորող որոնում,

մենք կունենանք օգտագործողների ընթերցման ցուցակները,

գնումների ամբողջական համակարգ, ներառյալ գնահատումներն գնահատման վերաբերյալ տեղեկությունները,

մենք կգտնենք գնումների համակարգ ավելի պարզ՝ փոքր գրադարանների համար,

թերթերի և ամսագրերի համակարգ։

Koha-ն համացանցային է, այնպես որ կարող է օգտագործվել համր տերմինալների վրա (տերմինալներ առանց կոշտ սկավառակի կամ մասնագիտացված սարքավորումների) գրադարանի խորհրդատվության և կառավարման համար:

Գրադարանավարը կարող է կառավարել գրադարանը հեռակա կարգով, օգտագործել բջջային հեռախոս կամ անձնական օգնական:

- Գրադարանի առաքելությունը մեր օրերում՝ նկատի ունենալով նաև Ձեր մասնագիտական աշխատանքի տարիների փորձը:

- Խորհրդային տարիներին շատ գրադարաններ ենք ունեցել, այդ թվում՝ առաջատար:

Գրադարաններ ենք ունեցել բոլոր բնակավայրերում, նաև շատ ընթերցողներ ենք ունեցել:

Գրադարանի այսօրվա դերը կտրուկ փոխվել է: Ներկայումս ոչ թե սոսկ գիրք ենք տալիս ընթերցողին ու հետ վերցնում, այլ սովորեցնում ենք հանրությանը, թե ինչպես ինֆորմացիա գտնել տեղեկատվական մերօրյա մեծ դաշտում, ինչպես գտնել անհրաժեշտ տեղեկատվությունը և ինչպես այն ճիշտ օգտագործել, գրագողություն չանել: Ուստի և՝ գրադարանավարը ոչ միայն պետք է այդ ամենին տիրապետի,  այլև սովորեցնի ընթերցողին:

Բամբասանքը պետք է տարբերենք գրականությունից և տեղեկատվությունից: Ինֆորմացիան ամենուրեք է և ազատ ու մատչելի բոլորի համար, բայց պիտի կարողանալ դրանից օգտվել գրագետ ու ճիշտ:

Հարցազրույցը՝

Մարի Նավասարդյանի

 

Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան

18.04.2024 22:33

Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժել է միջնորդությունը

18.04.2024 20:57

Բրյուսելյան հանդիպման մասին ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է. ՀՀ ԱԳՆ

18.04.2024 20:51

Ի բնե ամուր և արվեստաշեն Կապանը

18.04.2024 14:57

Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող․ նոր մանրամասներ՝ ՔԿ-ից

18.04.2024 14:35

Օկուպացված Արցախում ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կետրոնն ավարտում է իր գործունեությունը

18.04.2024 14:33

ԵՄ երկրները համաձայնեցրել են Իրանի դեմ նոր պատժամիջոցները

18.04.2024 14:27

ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. Զախարովան՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովում ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին

18.04.2024 14:18

ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ

18.04.2024 12:54

Երևանում և 8 մարզերում լույս չի լինելու

18.04.2024 11:26

Գանձասարն էլ ավելի ամրապնդեց առաջատարի դիրքը

18.04.2024 11:02

Տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին․ Ռայիսի

17.04.2024 20:33