Վենետիկում բացվել է Ավետիք Իսահակյանի հուշատախտակը

18.04.2026 11:23
402

Հայ մեծանուն գրող Ավետիք Իսահակյանի 150-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում Վենետիկի Դորսոդուրո N2266 հասցեում՝ այն տանըորտեղ ապրել է Իսահակյանըտեղի է ունեցել Վարպետի մասին պատմող հուշատախտակի բացման հանդիսավոր արարողությունը։

Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Իտալիայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը, Վենետիկի պրեֆեկտ Դարկո Պելլոսը, Վենետիկի փոխքաղաքապետ Սիմոնե Վենտուրինին, ինչպես նաև համայնքի անդամներ։

Միջոցառումն իրականություն է դարձել ԿԳՄՍ և Արտաքին գործերի նախարարությունների համատեղ ջանքերով՝ Վենետիկի հյուպատոսարանի աջակցությամբ, Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի և Վենետիկի հյուպատոսարանի կազմակերպմամբ:

Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն ընդգծել է. «Մեծ պատիվ է այսօր գտնվել Վենետիկում՝ մի քաղաքում, որը դարեր շարունակ եղել է մշակույթների, գաղափարների և ժողովուրդների հանդիպման վայր։ Այսօր այստեղ հավաքվել ենք՝ արժևորելու հայ մեծ բանաստեղծ Ավետիք Իսահակյանի հիշատակը և բացելու հուշատախտակ այն տանը, որտեղ նա ապրել է։ Անցնող տարում մի շարք միջոցառումներով հիշատակեցինք մեր մեծագույն բանաստեղծի 150-ամյակը։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն իրականացրել է հոբելյանական բազմաթիվ միջոցառումներ՝ Հայաստանում և արտերկրում արժևորելով Ավետիք Իսահակյանի գրական ու մշակութային ժառանգությունը։ Անցած տարի մարտին Գերմանիայի Լայպցիգ քաղաքում ևս տեղադրել ենք հուշատախտակ՝ ի հիշատակ գրողի»:

Նրա ընդգծմամբ՝ Հայաստանի և Իտալիայի ժողովուրդներին դարեր շարունակ միավորել են մշակութային ու պատմական խոր կապերը, և մեր մտավորականներն ու մշակութային գործիչները, այդ թվում՝ Ավետիք Իսահակյանը, այս քաղաքում իրենց ներկայությամբ ամրապնդել են երկու երկրների բարեկամությունը:

Վարպետի մասին պատմող հուշատախտակը խորհրդանշում է երկու երկրների միջև մշակութային երկխոսությունը։ Հուշատախտակի վրա ուրվագծվում է Ռիալտոյի կամուրջը, որը Ավ․ Իսահակյանի լավագույն բանաստեղծություններից մեկի՝ «Մի մրահոն աղջիկ տեսա Ռիալտոյի կամուրջին․․․», խորհրդանիշն է և Վարպետի սիրելի ճարտարապետական կառույցներից մեկի՝ Երերույքի տաճարի զարդանախշը։ Հուշատախտակի վրա եղած QR կոդով այցելուները կարող են տեսնել «Իսահակյանը և Վենետիկը» տեսանյութը։ Հուշատախտակի ճարտարապետը Հայկ Ասատրյանն է։

Այս տանը, որտեղ տեղադրվում է հուշատախտակը, Վարպետն ընտանիքով ապրել և ստեղծագործել է 6 տարի՝ 1921-1926 թթ․։ Պահպանվել են Իսահակյանի որդու՝ Վիգեն Իսահակյանի հուշերը․ «Դորսոդուրո փողոցում գտնվող այս տունը` N 2266, որտեղ ապրեցինք վեց տարի, պարտեզով շրջապատված մի հին առանձնատուն էր, որը Վենետիկի համար հազվագյուտ բան էր: Պատկանում էր հինավուրց վենետիկյան Դե Մարքիների ազնվական ընտանիքին։ ․․․Հորս աշխատասենյակը երկրորդ հարկում էր, նայում էր պարտեզին: Աղավնիները գալիս էին, նստում պատուհանի եզրին և ղունղունում, ուտելիք պահանջում։ Սենյակում էին հորս գրասեղանը և թախտը։ Հայրս պատին ամրացրել էր Հայաստանի քարտեզը և իր սիրելի մոր՝ Ապլայի պատկերը: Այս սեղանին հայրս գրեց իր ստեղծագործություններից մի քանի ընտիր գոհարներ, ինչպիսիք են՝ «Ռավեննայում» կամ էլ «Հայրենիքիս»․․․ Այդ գրասեղանին գրեց իր անկրկնելի «Լիլիթը», նաև մի սիրային բանաստեղծություն` ներշնչված Ռիալտո կամրջին հանդիպած մի անծանոթ վենետիկուհով, մշակեց «Սասմա Մհեր» պոեմը: Հրապարակեց բանաստեղծական մի նոր ժողովածու՝ «Աշնան ծաղիկներ» վերնագրով: Հորս ստեղծագործական կրակը կարծես նորից արթնացել էր»։

Վենետիկում ապրած տարիներին այստեղ հյուրընկալվել են հայ մշակույթի մեծերը՝ Մարտիրոս Սարյանն ու Եղիշե Չարենցը։

Մշակութային երկխոսությունը կշարունակվի Վարպետի՝ թանգարան դարձած երևանյան առանձնատանը, որի գեղեցիկ այգում ֆրանսահայ քանդակագործ Հարութ Եկմալյանի նախագծով և խորհրդատվությամբ, Երևանի թիվ 4 արհեստագործական քոլեջի հետ համագործակցությամբ կտեղադրվի Ռիալտոյի կամուրջի տեսքով նստարան, և այցելուները հնարավորություն կունենան բանաստեղծությունն ընթերցել նստարանի վրա՝ իտալերեն և հայերեն «Մի մրահոն աղջիկ տեսա Ռիալտոյի կամուրջին․․․»:

escs.am

Հարվшծներ են հասցվել Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռшզմական օբյեկտներին

14.07.2026 21:21

Քո կյանքը պայքար էր, ծառայություն և նվիրում հայրենիքին. Մանվել Գրիգորյանի դստեր շնորհավորանքը

14.07.2026 19:23

Բրյուսելում անցկացվում է «Ադրբեջանում հայ քաղաքական բանտարկյալները և ԵՄ ներգրավվածության հրամայականը» խորագրով համաժողով

14.07.2026 16:44

Ողբերգական դեպք. 13-ամյա աղջիկը մահացել է, չարաշահել է էներգետիկներ․ «Հրապարակ» Հասարակություն 14 Հուլիս, 2026 15:57

14.07.2026 16:00

Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ

14.07.2026 15:36

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել

14.07.2026 15:23

Լյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար. ահազանգում է փաստաբանը

14.07.2026 15:14

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը տնային կալանքի տակ է իսրայելական հետախnւզության հետ ենթադրյալ կապերի պատճառով. New York Times

14.07.2026 13:01

Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն

14.07.2026 12:58

Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են հոկտեմբերին ՀՀ-ում անցկացվելիք COP17-ին ընդառաջ իրականացվող աշխատանքները

14.07.2026 12:10

ԱՄՆ-ն հինգ ժամ հարվածել է Իրանին․ Թրամփը տեղեկացրել է Կոնգրեսին ռազմական գործողությունների վերսկսման մասին

14.07.2026 12:04

Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռուսաստանի երկու նավթավերամշակման համալիրների

14.07.2026 12:00