ՀԱՐՑՈՒՄ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻՆ` ՈՂՋԻ ԳԵՏԸ ՊՈՉԱՆՔՆԵՐՈՎ ԱՂՏՈՏԵԼՈՒ ԴԵՊՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ. ՀԲՃ

20.10.2019 19:53
1936

Հայկական բնապահպանական ճակատ կամավորական նախաձեռնությունը պաշտոնական հարցում է ուղարկել ՀՀ  բնապաhպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Վիգեն Ավետիսյանին։ Հարցման նպատակն է ստանալ մի շարք տեղեկություններ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պոչատարում հոկտեմբերի 17-ին տեղի ունեցած վթարի և Ողջի գետի աղտոտման վերաբերյալ։

Ձեր ուշադրության ենք ներկայացնում մեր այդ հարցման բովանդակութունը․

1․ Ե՞րբ է տեսչական մարմնի Սյունիքի բաժինն իմացել վթարի մասին և ե՞րբ են ձեր աշխատակիցները եղել դեպքի վայրում։

2․ Ե՞րբ են Սյունիքի բաժնից զեկուցել տեսչական մարմնի ղեկավարությանը վթարի մասին։

3․ Ինչո՞ւ կոմբինատն ու տեսչական մարմինը չեն տեղեկացրել ԱԻՆ-ին վթարի մասին։

4․ Վթարի վերացման աշխատանքների ընթացքում և դրանց ավարտման պահին ձեր աշխատակիցներն եղե՞լ են վթարի վայրում, թե ոչ։

5․ Քանի՞ անգամ է իրականացվել ջրերի նմուշառում, ո՞ւմ կողմից, ո՞ր հատվածներից և օրվա ո՞ր ժամերին։ Ո՞ր լաբորատորիայում են իրականացվելու այդ նմուշների հետազոտությունները, ի՞նչ ֆիզիկաքիմիական ցուցանիշներ և ո՞ր քիմիական տարրերի կոնցենտրացիաներն են որոշվելու։

6․ Քանի՞ ժամ է տևել ԶՊՄԿ-ի պոչանքների հոսքը Ողջի գետում և ո՞ր ժամին է այն դադարել։

7․ Քանի՞ միլիոն լիտր պոչանք է լցվել Ողջի գետ։

8․ Ձեր հաղորդագրության մեջ գրել եք․ «Ընկերությանը հանձնարարվել է իրականացնել վթարից առաջացած հետևանքների վերացման աշխատանքներ»։ Ի՞նչ ի նկատի ունեք կոնկրետ սա ասելով, խնդրում ենք պարզաբանել։ Կա՞ գրավոր հանձարարական, թե ինչն ու ինչպես պիտի վերացնեն։ Եթե՞ կա, ապա խնդրում ենք տրամադրել այդ հանձնարարականի պատճենը։

9․ Խնդրում ենք ջրի նմուշների լաբորատոր հետազոտությունների արդյունքներն ամբողջական տարբերակով հասանելի դարձնել հանրությանը կամ տրամադրել մեզ։

Հայկական բնապահպանական ճակատ կամավորական նախաձեռնություն

Դիտեք նաև հոկտեմբերի 17-ի վթարից հետո Ողջի գետի վիճակն արձանագրած տեսանյութերից մեկը

Share Button
 

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22