Հարցվածների 47,6 տոկոսը բացասական է գնահատել վաշինգտոնյան հռչակագիրը, 58,9 տոկոսը դեմ է Սյունիքով ճանապարհ տալուն, 83,1 տոկոսն էլ դեմ է Ադրբեջանի պահանջով ՀՀ Սահմանադրության փոփոխությանը

05.09.2025 16:01
471

Օգոստոսի 25-30-ը «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ-ն հանրայնացրել է «TriPPvs ՏՏռաս» խորագրով հարցումները։  Հեռախոսային այս հարցմանը մասնակցել են  1101 քաղաքացիներ՝ Հայաստանի բոլոր մարզերից և Երևանի բոլոր համայնքներից։

Հարցման առաջին հատվածում վերջին շրջանում ամենաշատը քննարկված ու քննադատված վաշինգտոնյան գործընթացին վերաբերող հարցադրումներ են։

Այսպիսով, Gellup-ի հայաստանյան ներկայացուցչությունը նախ հետաքրքրվել է 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված եռակողմ հռչակագրի մասին․ «Ինչպե՞ս եք գնահատում այս հռչակագրի ստորագրումը» հարցին ի պատասխան՝ հարցվածների 34 տոկոսն ընդհանրապես բացասական է գնահատել այն, 13,6 տոկոսը՝ ավելի շուտ բացասական։ Այսինքն՝ 47,6 տոկոսը բացասական է գնահատել հռչակագրի ստորագրումը։

Այն ավելի շուտ դրական է համարել հարցածների 19,3 տոկոսը, իսկ լիովին դրական՝ 22,8 տոկոսը։  Հռչակագրի ստորագրման մասին տեղեկացված չի եղել հարցված քաղաքացիների 3,3 տոկոսը, իսկ հարցին դժվարացել է պատասխանել 7 տոկոսը։

Գելափի հայաստանյան ներկայացուցչությունը հաջորդ հարցում նախ տեղեկացրել է, որ  «հռչակագրում վերահաստատվել է, որ Ադրբեջանը և Հայաստանը պարտավորվում են բացել հաղորդակցությունները: Այդ ջանքերը ներառում են նաև՝ Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև Հայաստանի՝ Սյունիքի մարզով հաղորդակցության ապահովումը՝ Հայաստանի համար փոխադարձ հաղորդակցական հնարավորություններով», ապա հետաքրքրվել՝ «ինչպե՞ս եք գնահատում Սյունիքի տարածքով ճանապարհ տրամադրելը»։

Այս հարցին ի պատասխան էլ՝ եթե «ճանապարհի տրամադրումը» դրական է գնահատել հարցվածների 35,5 տոկոսը, ապա բացասական գնահատածների թիվը մոտեցել է 60 տոկոսին (58,9 տոկոս)։

Վաշինգտոնյան համաձայնագիրը կնպաստի՞ արդյոք երկարաժամկետ խաղաղության հաստատմանը տարածաշրջանում հարցին էլ՝  «միանշանակ այո» է պատասխանել 15,8 տոկոսը, «ավելի շուտ՝ այո»՝ 22,8 տոկոսը, «միանշանակ ոչ» պատասխանել է 41,6 տոկոսը, իսկ «ավելի շուտ՝ ոչ»՝ 13,5 տոկոսը։

Այս համատեքստում մեկ այլ հարցով էլ Գելափը հետաքրքրվել է ադրբեջանական կողմի առաջ քաշած նախապայմաններին։

«Ըստ հրապարակված տեղեկությունների՝  Ադրբեջանը ՀՀ Սահմանադրության փոփոխությունը նշել է որպես վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրման նախապայման․ Ո՞ր դատողության հետ եք առավել համաձայն»՝ հարցմանը պատասխանների տարբերակներն էլ ընտրվել են հետևյալ կերպ․

ՀՀ Սահմանադրության փոփոխությունը Հայաստանի ներքին գործն է, և որևէ երկիր, այդ թվում՝ Ադրբեջանը, իրավունք չունի ազդելու այդ գործընթացի վրա՝ 58 տոկոս,

Դա Ադրբեջանի կողմից հերթական քաղաքական ծուղակն է, և անկախ փոփոխությունից՝ Ադրբեջանը համաձայնագիր չի ստորագրելու՝ 25,1 տոկոս,

Ես կքվեարկեմ կողմ ՀՀ Սահմանադրության փոփոխմանը, եթե դա բերի իրական և երկարաժամկետ խաղաղության՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ 12,2 տոկոս։

Հարցին դժվարացել է պատասխանել 4,7 տոկոսը։

Մանրամասները տեսանյութում՝

Ոստիկանության անունից տարածվում են կեղծ հաղորդագրություններ

05.10.2026 22:07

Միրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը

05.10.2026 21:46

Մարկո Ռուբիոն և Ջեյհուն Բայրամովը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը

05.10.2026 21:36

ԿԳՄՍ նախարարի նորանշանակ տեղակալ Քրիստինա Թաթարյանը հայերենի գրագիտության հետ լուրջ խնդիրներ ունի

05.10.2026 17:17

Սողանքներից ու երաշտից մինչև անտառների վերականգնում․ Հայաստանի կլիմայական ռիսկերը և COP17-ի թիրախները

05.10.2026 16:12

Մեղրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 16:08

Արարատ Միրզոյանը ներկայացրել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքները

05.10.2026 15:39

Մի ադրբեջանցի հարիֆ եկավ, պայթեցրեց իշխանությունների խաղաղության փուչիկը

05.10.2026 15:14

Արտաքին գերատեսչությունը խուսափում է պատասխանել ԹՐԻՓՓ ծրագրի վերաբերյալ հարցերին. «Հետք»

05.10.2026 14:54

Դավիթ Սանամյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից

05.10.2026 13:00

«Տիգրանաշենը միշտ մերն է եղել». Հրանտ Բագրատյան

05.10.2026 12:41

Երեխաներին պաշտպանած կնոջ կյանքի համար պայքարը շարունակվում է. նոր մանրամասներ

05.10.2026 12:12