ՀԱՍՄԻԿ ՊԱՊՅԱՆԸ ՀԱՅԿԱԿԱՆ PR ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆԸ ՃԱՆԱՉՎԵՑ ՀԲԸՄ-Ի ԱՌԱՋԱԴՐԱԾ «ՏԱՐՎԱ ԿԻՆ» ԱՆՎԱՆԱԿԱՐԳԻ ՀԱՂԹՈՂ

07.03.2019 11:46
1431

Հայկական PR մրցանակաբաշխության «Տարվա կին» անվանակարգում հաղթող էր ճանաչվել օպերային երգչուհի, սոպրանո, ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանը: Նա այս օրերին բարեգործական համերգի շրջանակներում գտնվում էր Հայաստանում, և այդ առիթն օգտագործելով՝ Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Հայաստանի նախագահ, ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ Վազգեն Յակուբյանը և Հայկական Փի Ար ասոցիացիայի նախագահ, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դոցենտ, բ.գ.թ. Աստղիկ Ավետիսյանը ՀԲԸՄ Հայաստանի կենտրոնատեղիում ընդունեցին Հասմիկ Պապյանին և նրան հանձնեցին մրցանակը:

Այս տարի ՀԲԸՄ Հայաստանի առաջարկով մրցանակաբաշխության ավանդական՝ Տարվա PR իրադարձություն, Տարվա իմիջային PR, Տարվա հրապարակային գործիչ, Տարվա քաղաքական գործիչ, Տարվա մշակութային PR, Տարվա ԶԼՄ, Տարվա պետական կառույց, Տարվա ճգնաժամային կառավարում, Տարվա PR նախաձեռնություն, Տարվա ֆինանսական PR, Հայկական բրենդ, Տարվա նորարարական PR, Տարվա PR տեխնոլոգիա, Տարվա Հայաստանի բարեկամ անվանակարգերին ավելացան ևս երկուսը՝ Տարվա կին և Տարվա սփյուռքի ԶԼՄ, ինչը հնարավորություն տվեց մրցանակաբաշխությունը դարձնել համահայկական:

«Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ-ի կողմից կազմակերպվող Հայկական PR մրցանակաբաշխությունը հնարավորություն է տալիս ուսումնասիրել հանրային կապերի ոլորտում առկա իրավիճակն ու մարտահրավերները, խրախուսել գրագետ հանրային հարաբերություններ ձևավորող մասնագետներին և ոլորտային պատասխանատուներին: Իրականացվում են փորձագիտական հարցումներ՝ լրագրողների և հանրային կապերի ոլորտին առնչվող մասնագետների հետ, ինչպես նաև կանոնավոր մշտադիտարկման են ենթարկվում գերատեսչությունների աշխատանքն ու պետական, քաղաքական, հանրային գործիչների գործունեությունը։

«Հայաստանում արժանանալ «Տարվա կին» մրցանակին ինձ համար յուրահատուկ պատիվ է: Երկար տարիներ տարբեր երկրներում աշխատելով, ծանոթանալով շատ նշանավոր կանանց հետ՝ կարող եմ ասել, որ հայ կինը տարբեր է աշխարհի վրա իր առաքելությամբ, իր նշանակությամբ, իր ընտանիքին, հայրենիքին նվիրված լինելու կարևորոթյամբ, և շատ լավ կլինի որ մենք այդ ավանդույթները կարողանանք պահել, պահպանել», - ասաց Հասմիկ Պապյանը:

Ավանդական դարձած PR մրցանակաբաշխությունն իրականացվում է «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ-ի նախաձեռնությամբ, Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) և Beeline-ի աջակցությամբ։

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24