Հաստատվել են միջկառավարական հանձնաժողովների հայկական կողմի կազմերը

19.01.2022 16:52
3058

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ հունվարի 18-ին հաստատվել են մի շարք երկրների հետ միջկառավարական հանձնաժողովների հայկական կողմի կազմերը: Այդ մասին նշված է e-gov.am կայքում:

Մասնավորապես, ըստ վարչապետի 63-Ա որոշման՝ հաստատվել է Տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հարցերով հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կազմը: Հայկական կողմից հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի նախագահ է նշանակվել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը, հանձնաժողովի նախագահի տեղակալ՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության համապատասխան ոլորտը համակարգող նախարարի տեղակալը:

Ըստ վարչապետի 64-Ա որոշման՝ հաստատվել է Հայ-ռումինական առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հանձնաժողովի հայկական կողմի կազմը: Հանձնաժողովի հայկական կողմի նախագահ է նշանակվել ԲՏԱ նախարար Վահագն Խաչատուրյանը, հանձնաժողովի նախագահի տեղակալ՝ ՀՀ ԱԳՆ համապատասխան ոլորտը համակարգող նախարարի տեղակալը:

Ըստ վարչապետի 62-Ա որոշման՝ հաստատվել է Հայաստանի Հանրապետության և Ուզբեկստանի Հանրապետության միջև առևտրատնտեսական հարցերով համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կազմը: ՀՀ էկոնոմիկայի նախարարը նշանակվել է հանձնաժողովի հայկական կողմի նախագահ, ՀՀ ԱԳՆ համապատասխան ոլորտը համակարգող նախարարի տեղակալը՝ հանձնաժողովի նախագահի տեղակալ:

Վարչապետի 57ճԱ որոշմամբ հաստատվել է Առևտրատնտեսական համագործակցության հայ-լիտվական միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կազմը: Հանձնաժողովի հայկական կողմի նախագահը կլինի ՀՀ առողջապահության նախարարը:

 

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10