Հաստատվել են պետական ավարտական քննությունների անցկացման ժամանակացույցը և աշխատակարգը

26.12.2023 11:19
709

ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են պետական ավարտական քննությունների անցկացման ժամանակացույցը և աշխատակարգը:

Աշխատակարգով կարգավորվում է հանրակրթական ուսումնական հաստատությունների 4-րդ դասարանում գիտելիքների ստուգման, 9-րդ դասարանում ավարտական և 12-րդ դասարանում պետական ավարտական քննությունների անցկացման գործընթացը, որը ներառում է քննությունների հայտագրումը, կազմակերպումը, անցկացումը, ստուգումը, գնահատումը, արդյունքների հրապարակումը և բողոքարկումը: 

Ներկայում Տավուշի մարզի ուսումնական հաստատությունների բոլոր դասարաններում ուսուցումն իրականացվում է Հանրակրթության նոր պետական չափորոշչի համաձայն, որը պահանջում է քննությունների կազմակերպման և անցկացման գործընթացի առանձնահատկությունների հստակեցում և համակարգված, միասնական մոտեցում գործընթացին: 

Ըստ այդմ՝ Տավուշի մարզի ուսհաստատությունների 4-րդ դասարանում գիտելիքի ստուգում չի իրականացվելու, իսկ 9-րդ դասարանում ավարտական և 12-րդ դասարանում պետական ավարտական քննություններն անցկացվելու են այլ ընթացակարգով: Հստակեցվել են քննությունների անցկացման ձևը (գրավոր կամ բանավոր), նոր չափորոշչով ուսուցման դեպքում՝ 9-րդ դասարանում նաև նախագծային աշխատանքի և էսսեի միջոցով որոշ քննությունների հանձնման մեխանիզմները:

Մինչև հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրումը՝ 4-րդ դասարանում գիտելիքների ստուգումն անցկացվում է.

  • «Մայրենի» առարկայից` գրավոր (թեստ).
  • «Մաթեմատիկա» առարկայից` գրավոր (թեստ):

 Բոլոր այն դպրոցներում, որտեղ կրթության առաջին աստիճանում ամբողջությամբ ներդրվել է հանրակրթության պետական նոր չափորոշիչը, 4-րդ դասարանի ավարտին 1-4-րդ դասարաններում սովորողի տարեկան բնութագրերի հիման վրա Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում ինքնաշխատ եղանակով իրականացվում է ատեստավորում: 

Մինչև հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրումը՝ 9-րդ դասարանում անցկացվում են ավարտական քննություններ հետևյալ առարկաներից`

  • «Հայոց լեզու» (գրավոր), թեստ.
  • «Գրականություն» (բանավոր).
  • «Հայոց պատմություն» (բանավոր).
  • «Մաթեմատիկա» (գրավոր), թեստ.
  • «Օտար լեզու» (տվյալ դպրոցում դասավանդվող օտար լեզուներից՝ սովորողի ընտրությամբ, բանավոր.
  • «Բնագիտություն» («Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» առարկաներ՝ սովորողի ընտրությամբ՝ գրավոր), թեստ.
  • «Ֆիզկուլտուրա» (ստուգարք).
  • Ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողները քննություն են հանձնում նաև «Ռուս գրականություն» առարկայից (բանավոր).
  • Ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողները քննություն են հանձնում նաև իրենց մայրենի լեզվից և գրականությունից՝ բանավոր:

9-րդ դասարանում ուսուցումը նոր չափորոշչով կազմակերպող հաստատություններում անցկացվում են ավարտական քննություններ հետևյալ առարկաներից՝

  • «Հայոց լեզու» (գրավոր), թեստ.
  • «Գրականություն» և «Հայոց պատմություն» - էսսե (գրավոր), քննության օրը՝ ԿԶՆԱԿ-ի կողմից նախապես մշակված թեմաների շրջանակում: Էսսեն ստուգվում է քննության օրը, և սովորողները գնահատվում են երկու առարկաներից:
  • «Մաթեմատիկա» (գրավոր), թեստ.
  • «Օտար լեզու» (տվյալ դպրոցում դասավանդվող օտար լեզուներից՝ սովորողի ընտրությամբ, բանավոր).
  • «Բնագիտություն» («Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» առարկաներ՝ սովորողի ընտրությամբ գրավոր՝ թեստերի միջոցով, որոնց բովանդակությունը համահունչ կլինի միջազգային ստուգատեսի թեստերի բովանդակությանը, կամ 9-րդ դասարանի երկրորդ կիսամյակում իրականացված նախագծային աշխատանքի հիման վրա՝ առնվազն 2 բնագիտական առարկայի համադրմամբ): Այն հաստատությունները, որոնք չունեն լաբորատորիաներ, սովորողները բնագիտական առարկաներից քննություն հանձնում են նախագծային աշխատանքի ձևով:
  • «Ֆիզկուլտուրա» (ստուգարք).
  • Ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողները քննություն են հանձնում նաև «Ռուս գրականություն» առարկայից (բանավոր).
  • Ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողները քննություն են հանձնում նաև իրենց մայրենի լեզվից և գրականությունից: 

Նոր չափորոշչի ներդրումից հետո 9-րդ դասարանում «Բնագիտություն» առարկաներից նախագծային աշխատանքը հանձնվում է քննաշրջանից մեկ ամիս առաջ և ստուգվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թվականի N 22-Լ հրամանով հաստատված մենթոր դպրոցների ներկայացուցիչներից ձևավորված հանձնաժողովի կողմից: 

Քննությունների անցկացման ժամանակահատվածը սահմանվել է կարգով:

12-րդ դասարանում անցկացվում են պետական ավարտական քննություններ՝ հետևյալ առարկաներից`

  • «Հայոց լեզու և հայ գրականություն» (գրավոր), թեստ.
  • «Մաթեմատիկա» (գրավոր), թեստ.
  • «Հայոց պատմություն» (գրավոր), թեստ.
  • Ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողները քննություն են հանձնում նաև «Ռուս գրականություն» առարկայից (բանավոր).
  • Ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողները քննություն են հանձնում նաև իրենց մայրենի լեզվից և գրականությունից (բանավոր):

12-րդ դասարանում պետական ավարտական քննություններն անցկացվում են հունվարի երկրորդ շաբաթվա առաջին աշխատանքային օրվանից՝ 10 օրվա ընթացքում և հունիսի առաջին աշխատանքային օրվանից՝ 30 օրվա ընթացքում: Ե՛վ հունվարին, և՛ հունիսին միասնական քննություններ հանձնած սովորողի ավարտական փաստաթղթում լրացվում է միասնական քննության ավարտական մասի ավելի բարձր դրական գնահատականը։ Միևնույն առարկայից և՛ միասնական, և՛ պետական ավարտական քննություն հանձնելու դեպքում միջնակարգ կրթության ատեստատում լրացվում է միասնական քննության ավարտական մասի գնահատականը (միավորը):

Ինտելեկտի (մտավոր) խնդիրներով կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողները կարող են ազատվել գիտելիքի ստուգումից, ավարտական և պետական քննություններից:

Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. Սուրեն Սուրենյանց

14.09.2026 11:17

Հնագետ Համլետ Պետրոսյանը Հաջիևին մեղադրել է Գանձասարի պատմությունն աղավաղելու մեջ

14.09.2026 10:55

Ինչո՞ւ է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը նման ցինիզմով խոսում Հայաստանի և նրա պատմության մասին. քաղաքագետ

14.09.2026 10:44

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26

Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է․ Լիլիթ Գալստյանը դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին

12.09.2026 17:23

Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան

12.09.2026 11:15

Միացյալ Նահանգները չի կարող uպառնալիքների ու ճնշnւմների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել․ Փեզեշքիան

11.09.2026 22:24

Կմնանք անտեր այս տարածաշրջանում, եթե ռուսական ռազմաբազան դուրս բերեն Հայաստանից. Սամվել Կարապետյան

11.09.2026 19:11

Ադրբեջանցիները մեզ վերևից են նայում․ ինչպե՞ս են ապրում սահմանամերձ Շիկահողն ու Սրաշենը

11.09.2026 15:21