Հատուկ նախաճաշեր նախադպրոցականների համար. Հայաստանում նոր նախագիծ է մեկնարկելու

07.09.2018 17:20
1290

Հայաստանի մարզերի նախադպրոցական տարիքի երեխաներին մեկ տարի շարունակ ամեն առավոտ սպիտակուցով հագեցած բրդուճներ են տալու։

ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագիրը Հայաստանում փորձնական նախագիծ է իրականացնելու, որի շրջանակում նախադպրոցական տարիքի երեխաներին սպիտակուցով հագեցած նախաճաշ են տալու։

Այսօր` սեպտեմբերի 7-ին, ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանն ու ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ելենա Միլոշևիչը ստորագրեցին փորձնական ծրագրի իրականացման համաձայնագիրը։

Նախագծին մասնակցելու են մանկապարտեզների ավագ խմբերի ու նախակրթական հաստատությունների սաները (5-6 տարեկան) Շիրակի, Լոռու և Գեղարքունիքի մարզերի դպրոցներին կից նախակրթարաններում։ Ընդհանուր առմամբ ծրագիրը ներդրվելու է Հայաստանի 50 նախակրթարանում։

«Ծրագիրը փորձնական է և առաջին անգամ է իրականացվելու Հայաստանում։ Ինձ զարմացրել է` որքան քնքշությամբ են Հայաստանի քաղաքացիները վերաբերվում իրենց երեխաներին», — լրագրողների հետ զրույցում ասաց Միլոշևիչը։

Նրա խոսքով` ծրագիրը կօգնի բազմազան դարձնել երեխաների սննդակարգը։ Իսկ մարզերն ընտրել են` հաշվի առնելով աղքատության մակարդակը։

Կրթության փոխնախարարը նույնպես կարևորեց ծրագիրը` նշելով, որ մեկ տարի շարունակ հետազոտություններ անցկացնելով՝ կգնահատեն դպրոցական նախաճաշի ազդեցությունը երեխաների սովորելու ունակության վրա, կհամեմատեն նախաճաշ չտվող նախակրթարանների սաների առաջադիմության հետ:

Սա ՄԱԿ-ի միակ ծրագիրը չէ, որ իրականացվում է Հայաստանում։ 2010 թվականից ՀՀ մարզերում իրականացվում է նաև դպրոցականների սննդի հետ կապված մեկ այլ խոշոր ծրագիր։ Նախագիծը ներդրվել է Հայաստանի կառավարության ու ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային կազմակերպության միջև կնքված համաձայնագրի հիման վրա։

Հայկական դպրոցների համար դոնոր երկիր է հանդես գալիս Ռուսաստանի կառավարությունը,, որի ֆինանսական մասնակցությունը ծրագրին մինչև 2018 թվականը կկազմի 35,61 մլն դոլար:

«Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամի տնօրեն Բագրատ Եսայանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց, որ այս պահին Ռուսաստանն ու Հայաստանը բանակցում են ծրագիրը հինգ տարով երկարացնելու ուղղությամբ։

Նա նշեց, որ 2013-2014 թվականներին ծրագրի շրջանակում Սյունիքի, Արարատի ու Վայոց Ձորի մարզերի դպրոցներով զբաղվում է Հայաստանի կառավարությունը։ Իսկ դպրոցականների սնունդն այլ մարզերում ապահովում է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը` Ռուսաստանի դրամաշնորհների հաշվին։

2017-2018 թվականներին ազգային ծրագրին միացել են Տավուշն ու Շիրակը։ Այսօր 40 հազար երեխա դպրոցական սնունդ են ստանում պետբյուջեի հաշվին։ Մնացած 60 հազարը ՄԱԿ-ի ծրագրի խնամքի տակ են։

«Ամեն տարի մեկ մարզ անցնելու է ՀՀ կառավարության հաշվեկշռին ու հինգ տարի անց ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրն ավարտելու է առաքելությունը Հայաստանում», — ասաց Եսայանը։

Հիմա ծրագիրը նախատեսված է 1-4 դասարանների երեխաների համար, յուրաքանչյուր երեխայի համար օրական 140 դրամ է հատկացվում։

Ծրագրի շրջանակում դպրոցական սննդի մասին գիրք է գրվել, որում ընդհանուր առմամբ 99 բաղադրատոմս կա։ Սակայն գիրքը վերանայվելու է ու շեշտը դրվելու է հայկական ազգային խոհանոցի ուտեստների վրա։

armeniasputnik.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40