Հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականության նպատակը մեր անկախությունն ու ինքնիշխանությունը պահպանելն ու ուժեղացնելն է. Նիկոլ Փաշինյան

01.09.2026 17:00
360

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ միջազգային հանրության շրջանում մեծ ըմբռնում կա, որ աշխարհը պետք է լինի բազմաբեւեռ, եւ դա է հավասարակշռությունը, ասել է թե՝ կայունությունն ու խաղաղությունը ապահովելու շատ թե քիչ հուսալի տարբերակը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետը նման կարծիք է հայտնել՝ ելույթ ունենալով  Բիշքեկում մեկնարկած ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում կայացած ՇՀԿ+ ձևաչափով քննարկման ժամանակ, որը կրում էր ««ՄԱԿ-ը որպես արդար աշխարհակարգի առանցքային տարր․ «ՇՀԿ+» պետությունների ներդրումը բազմաբևեռ աշխարհի ձևավորման գործում» խորագիրը։

«Իմ տպավորությամբ՝ միջազգային հանրության շրջանում մեծ ըմբռնում կա, որ աշխարհը պետք է լինի բազմաբեւեռ, եւ դա է հավասարակշռությունը, ասել է թե՝ կայունությունն ու խաղաղությունը ապահովելու շատ թե քիչ հուսալի տարբերակը Հայաստանի նման փոքր պետությունը ինչպե՞ս կարող է ներդրում ունենալ բազմաբեւեռ աշխարհի կայացմանը։ Այս հարցին մենք գործնական պատասխան ենք տալիս, ըստ էության, բազմաբեւեռ արտաքին քաղաքականություն վարելով, որն անվանում ենք հավասարակշռված եւ հավասարակշռման արտաքին քաղաքականություն։

Այդ քաղաքականության իմաստը հետեւյալն է․ երբ աշխարհքաղաքական որեւէ բեւեռի ձգողականությունը այն աստիճանի է ծանրանում, որ կարող է քայքայել մեր անկախությունը, մենք ակտիվացնում ենք այս իրադրության համար բավարար ձգողականություն ունեցող մեկ այլ բեւեռի հետ մեր հարաբերությունները՝ պահպանելու համար մեր հավասարակշռությունը ինքնիշխանության եւ անկախության` բարդություններով լեցուն ճանապարհին»,- ասել է ՀՀ վարչապետը։

Նա մանրամասնել է, որ նման քաղաքականության հիմնական նպատակը ինքնիշխանությունը եւ անկախությունը պահպանելը եւ ուժեղացնելն է։

«Եւ այս ռազմավարությունները մշակելիս` եկել ենք եզրակացության, որ հնարավոր չէ անկախություն եւ ինքնիշխանություն ունենալ` ապրելով կոնֆլիկտի պայմաններում եւ բազմաբեւեռությունն այս իմաստով պետք է արտահայտվի առաջին հերթին այն տարածաշրջանում, որտեղ ապրում ես։ Այս է պատճառը, որ խորացնելով մեր բարեկամական հարաբերությունները հարեւան Իրանի եւ Վրաստանի հետ, մենք գնում ենք մյուս երկու հարեւանների՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ միջպետական հարաբերություններ կառուցելու ճանապարհով, եւ սա, իհարկե, առավել առարկայական է դառնում նախորդ տարվա օգոստոսի 8-ին Միացյալ Նահանգների  նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությամբ եւ մասնակցությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղության շնորհիվ»,- նշել է նա։

Վարչապետը հավելել է, որ հիմա Հայաստանն Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ աշխատում է միջպետական հաղորդակցությունները բացելու ուղղությամբ, այդ թվում՝ TRIPP նախագծի իրագործմամբ, որի գործնականացման աշխատանքները գետնի վրա կսկսվեն առաջիկա ամիսներին։

«Սա տրանսպորտային նոր հնարավորություններ կբացի ոչ միայն արևելքից արևմուտք, այսինքն՝ Կասպից ծովից դեպի Միջերկրական ծով, այլեւ հարավից հյուսիս՝ Պարսից ծոցը կապելով Սեւ ծովին։ Այնպես որ, նախագծի իրագործումից կշահեն տարածաշրջանի բոլոր երկրները»,- ընդգծել է ՀՀ վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը բազմաբևեռ քաղաքականության համատեքստում հիշեցրել է, որ Հայաստանը վերջին տարիներին ռազմավարական հարաբերություններ է հաստատել Վրաստանի, Չինաստանի, Ղազախստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Նիդեռլանդների, Գերմանիայի, Լյուքսեմբուրգի, Միացյալ Թագավորության, Բուլղարիայի, Խորվաթիայի, Լիտվայի, Եվրոպական միության հետ։

Նա շեշտել է, որ Հնդկաստանի եւ Իրանի հետ Հայաստանի հարաբերությունները փաստացի ռազմավարական բնույթ ունեն, հիմա աշխատում են դրա փաստաթղթային ձեւակերպման վրա։

«Այսօր ես հանդիպում կունենամ Ռուսաստանի Դաշնության հարգելի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ քննարկելու մեր հարաբերությունների հետագա զարգացման ռազմավարությունը։

Հարգելի գործընկերներ, Հայաստանի Հանրապետությունը կիսում է աշխարհի բազմաբեւեռության տեսլականը։

Ընդգծելով Միացյալ ազգերի կազմակերպության առանցքային դերը բազմաբեւեռ աշխարհի կառուցման գործում՝ ուզում եմ տեղեկացնել, որ սույն թվականի հոկտեմբերի 16–ին ՄԱԿ–ի հովանու ներքո Հայաստանում տեղի է ունենալու Կենսաբազմազանության COP 17 համաժողովը, եւ բոլորիդ հրավիրում եմ մասնակցել աշխարհի բազմաբեւեռությունն ընդգծող այդ կարեւոր միջոցառմանը։

Շնորհակալ եմ ուշադրության համար եւ Շանհայի համագործակցության կազմակերպության նախագահությունը ստանձնող Պակիստանին հաջողություններ եմ մաղթում այդ պատասխանատու առաքելության մեջ»,- եզրափակել է ՀՀ վարչապետը։

 

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01