Հավատը մեր եկեղեցու, մեր արժեքների ու ավանդույթների նկատմամբ մեզ անպայման ուժ է տալու հաղթահարելու այսօրվա դժվարությունները. Ռուբեն Վարդանյան

09.04.2023 13:50
861

Արցախի նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանը խոսք է հղել Մեր Տեր Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի առիթով:

«Այսօր մենք նշում ենք Քրիստոսի հրաշափառ հարության տոնը` Սուրբ Զատիկը:

Իր նշանակությամբ Սուրբ Հարության խորհուրդն ավելին է, քան եկեղեցական տոնը: Այն համախմբում և զորացնում է բոլորիս, վերածնում, նորոգում և ամրապնդում է  հավատը սեփական ուժերի հանդեպ, հիշեցնում է մեր արմատների, քրիստոնեական  մեր դարավոր ավանդույթների ու արժեքների մասին, որոնց համատեքստում այսօրվա մարտահրավերներն ընդամենն անցողիկ դրվագ են թվում։

Վստահ եմ, որ հավատը մեր եկեղեցու, մեր արժեքների ու ավանդույթների նկատմամբ մեզ  անպայման ուժ է տալու հաղթահարելու այսօրվա դժվարությունները:

Այստեղ՝ Արցախում, այս լուսավոր տոնի խորհուրդն ավելի քան ընկալելի ու առարկայական է դառնում, քանի որ այն նաև ավելի միասնական ու համախմբված, ավելի հաստատակամ լինելու կոչ է։

Շնորհավոր Սուրբ Զատիկ:
Քրիստոս հարյավ ի մեռելոց։
Օրհնյալ է հարությունը Քրիստոսի»,- նշել է Վարդանյանը:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40