Հայ-ադրբեջանական կարգավորումը հեշտ չէ, բայց խաղաղությունն այլընտրանք չունի. Զախարովա

26.07.2023 15:20
778

Ռուսաստանի համար երկու եղբայրական ժողովուրդների հաշտեցման գործընթացը պետք է ընդգրկի նաև մարդասիրական ոլորտը, ինչպես նշված է Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2022 թվականի հոկտեմբերի 31-ի եռակողմ հայտարարության մեջ։

Այս մասին հուլիսի 26-ին կայացած ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Կարևոր է դրական մթնոլորտ ստեղծել հասարակության, փորձագիտական համայնքների, Ադրբեջանի և Հայաստանի կրոնական առաջնորդների միջև Ռուսաստանի օգնությամբ երկխոսությունը շարունակելու, ինչպես նաև եռակողմ միջխորհրդարանական շփումներ սկսելու համար՝ ժողովուրդների միջև վստահությունն ամրապնդելու նպատակով»,- ասել է Զախարովան:

Նա ընդգծել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացը լի է դժվարություններով և հեշտ չի առաջ գնում։

«Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը հեշտ չէ, ինչպես տեսնում և հասկանում ենք, բայց խաղաղությունն այլընտրանք չունի։ Դրա հետ կապված հարցերը քննարկվել են երեկ՝ արտգործնախարարների եռակողմ հանդիպման ժամանակ»,- ասել է նա, գրում է Tert.am-ը:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40