Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը Կոնգրեսին կոչ է արել հետաքննել նախագահ Բայդենի կողմից Արցախին օժանդակության չտրամադրելու հարցը

23.08.2022 15:50
952

Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարյանը նամակով դիմել է ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի անդամներին՝ կոչ անելով հետաքննություն անցկացնել Բայդենի վարչակազմի կողմից Արցախի ժողովրդին մարդասիրական օգնություն չտրամադրելու վերաբերյալ, քանի որ վերջինս ենթարկվում է ագրեսիայի և էթնիկ զտումների, ինչպես նաև ունի սննդի, ջրի, վառելիքի ու կենսապահովման համար անհրաժեշտ այլ ռեսուրսների պակասություն։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակից, նշելով, որ հղում անելով «Արցախի հայերին սովամահ տեսնելու Ադրբեջանի կառավարության մտադրությունը»՝ Համբարյանն ընդգծել է՝ «ամերիկյան վարչակազմը Արցախում ապրող հայ ընտանիքներին մարդասիրական օգնություն գրեթե չի ուղարկել»։ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի նախագահը նաև նկատել է՝ «Ամերիկան չպետք է մեղսակից լինի Ադրբեջանի կողմից Արցախի հայ բնակչության էթնիկ զտմանը»։

Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի գրությամբ՝ ամերիկյան օրենսդիրներից պահանջվում է պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Միջազգային զարգացման ամերիկյան գործակալության ղեկավար Սամանթա Փաուերի միջոցով Բայդենի վարչակազմից ստանալ հետևյալ չորս հարցերի պատասխանները․

ի՞նչ կոնկրետ գործողություններ է ձեռնարկել Բայդենի վարչակազմը Լեռնային Ղարաբաղում ապրող և վտանգի տակ գտնվող հայերին օգնելու համար (ծրագրերի տրամադրում, գործընկերների տվյալներ, բյուջե, ապրանքներ և համապատասխան այլ  տեղեկատվություն),

ի՞նչ կոնկրետ ծրագրեր ունի Բայդենի վարչակազմը՝ օգնելու Լեռնային Ղարաբաղում ապրող և վտանգի տակ գտնվող հայերին (ծրագրեր, գործընկերների տվյալներ, բյուջե, ապրանքներ և համապատասխան այլ տեղեկատվություն),

արդյոք Բայդենի վարչակազմն իրականացրել է հումանիտար ճգնաժամում գտնվող Արցախի հայ բնակչության կարիքների գնահատում,

Բայդենի վարչակազմը բյուջեի ի՞նչ ծավալ է համարում բավարար և նպատակահարմար Արցախի հայ բնակչության առջև ծառացած հումանիտար ճգնաժամը լուծելու համար:

Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի համակիրները, օգտագործելով հանձնախմբի ինտերնետային կայքի հնարավորությունները, տասնյակ հազարավոր նամակներ են ուղարկել իրենց շրջանների օրենսդիրներին՝ պահանջելով ամերիկյան օժանդակություն տրամադրել Արցախին։

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24