Հայ դատը Ցեղասպանությունը ճանաչելու նախաքայլ է համարում Եգիպտոսի նախագահի հայտարարությունը

18.02.2019 15:16
1138

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ էլ Սիսին Մյունխենի անվտանգության համաժողովին ունեցած ելույթում հիշատակել է Հայոց ցեղասպանության մասին՝ առանց «ցեղասպանություն» եզրույթն  օգտագործելու:

Մյունխենի անվտանգության համաժողովի ընթացքում Եգիպտոսի նախագահն ընդգծել է, որ Եգիպտոսն ընդունել և ապաստան է տրամադրել 100 տարի առաջ ջարդերից մազապուրծ  հայերին: Եգիպտոսի նախագահը խոսել է ջարդերից մազապուրծ հայ գաղթականների ընդունելու մասին, սակայն դրա պատճառներին չի անդրադարձել:

Եգիպտոսի Հայ դատի հանձնախումբը Եգիպտոսի նախագահի հայտարարությունը գնահատել է որպես Հայոց ցեղասպանությունը ճանաչելու ուղղությամբ նախաքայլ:

«Եգիպտոսի նախագահը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու ուղղությամբ նախաքայլ է անում:

Մյունխենի անվտանգության համաժողովի գլխավոր նիստի ընթացքում Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ էլ Սիսիի՝ Թուրքիայի եւ արբանյակների՝ որպես ահաբեկչական կազմակերպությունների գործունեությունը չտեսնել ձևացնող կամ քաջալերողների թափանցիկ ակնարկն ամբողջացնող բաժինը եղավ գաղթականություն հարուցող պետությունների մասին խոսքի մեջ հարյուր տարի առաջ տեղի ունեցած  ջարդերի հետևանքով հայ գաղթականության մասին հիշատակումը:  

Ճիշտ է, «ցեղասպանություն» եզրը Եգիպտոսի նախագահը չօգտագործեց, սակայն առաջին քայլը կատարեց այդ ուղղությամբ՝ ներկա իրողությունների լույսի տակ դրա հիշատակման անհրաժեշտությունը տեսնելով: Նախապես նա խոսեց Եգիպտոսի կողմից հայ գաղթականներ ընդունած լինելու մասին, սակայն պատճառի մասին չխոսեց: Եգիպտոսի Հայ Դատի հանձնախումբը ողջունում է  Եգիպտոսի նախագահի այս քայլը՝ այն գնահատելով ոչ միայն Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախաքայլ, այլև հետագա ցեղասպանությունները կանխելու և  արգելելու Հայաստանի Հանրապետության քաղաքակրթական նախաձեռնությանը՝ Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում գլխավոր դերակատարի դրական արձագանք ու դրան միանալու խոստում:

Մենք մեր ձայնն ենք միացնում նախագահ Սիսիին՝ պահանջելով հաշվետվության կանչել ահաբեկչական կազմակերպություններ խրախուսողներին ու ժողովուրդների ճակատագիրը ջլատողներին, նրանց դժբախտացնողներին»,-ասված է Եգիպտոսի Հայ դատի հանձնախմբի տարածած հայտարարության մեջ:

armenpress.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40