Հայ-իրանական բազմակողմ համագործակցությունը կարող է և պետք է ստանա քաղաքակրթական դաշինքի ռազմավարական ձևաչափ. Ոսկանյան

26.08.2024 11:22
730

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրել է. «Իրանի նորանշանակ արտգործնախարար Աբաս Արաղչին հայտարարել է՝ «Կովկասի տարածաշրջանն Իրանի համար ունի աշխարհաքաղաքական և ռազմավարական կարևորություն։ Պատմական, մշակութային և աշխարհագրական մերձավորությունը կրկնապատկել է այս տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունների ընդլայնման կարևորությունը»։ 

Իրանի արտգործնախարարի խոսքերը գալիս են ևս մեկ անգամ փաստելու, որ պաշտոնական Թեհրանի արտաքին քաղաքական օրակարգում Հարավային Կովկասն այլևս առաջնային շահերի և կարևորության գոտի է, որտեղ Իրանն աշխատելու է կրկնապատկված ջանքերով։

Ակնհայտ է նաև, որ իրանական ակտիվության կարևորագույն դրդապատճառ է նաև ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի ներկայության աճը մեր տարածաշրջանում, ինչը լրացուցիչ մարտահրավերներ է ի հայտ բերել ոչ միայն Հայաստանի, այլ նաև Իրանի համար, ուստի դրանց հաղթահարման գործում խիստ արդյունավետ կարող է լինել հենց հայ-իրանական բազմակողմ համագործակցությունը, որը կարող է և պետք է ստանա քաղաքակրթական դաշինքի ռազմավարական ձևաչափ, քանի որ այս տարածաշրջանում հայ-իրանական պատմական և քաղաքակրթական կապերն ամենահինն են, իսկ Հայաստան-Իրան խաղաղության սահմանը երկու երկրների միջև երբևէ գոյություն ունեցած հնագույն սահմաններից է»:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40