Հայ-իրանական փառատոն Կապանում

28.08.2023 12:00
960

Կապանի մշակույթի կենտրոնի առջևի հրապարակում օգոստոսի 26-ի առավոտվանից տաղավարներ էին տեղադրվում, այլ պատրաստություններ տեսնում: Երեկոյան արդեն ամեն ինչ պատրաստ էր  անցկացնելու հայ-իրանական խոհանոցային-մշակութային փառատոնը, որին բարձրաստիճան հյուրեր էին մասնակցում հարևան  հանրապետությունից՝ Իրանի Իսլամական Հանրապետության մեջլիսի պատգամավորներ Հուսեյն Հաթամին, Մուսամե Փաշային, Արա Շահվերդյանը: Միջոցառմանը ներկա էին Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը, Կապանում Իրանի Իսլամական հանրապետության գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամին, հյուպատոսարանի աշխատակիցներ, հյուրեր մարզի այլ քաղաքներից, հարյուրավոր կապանցիներ:

Մինչև միջոցառման սկսվելը գլխավոր հյուպատոսը անակնկալ էր պատրաստել՝ Կապանի համայնքի ղեկավարի դիմանկարով գորգ, որը Գևորգ Փարսյանին հանձնեց Իրանի մեջլիսի պատգամավոր Արա Շահվերդյանը, որից հետո հանդես եկան Կապանի մշակույթի կենտրոնի և Իրանից ժամանած բարձրակարգ երաժշտական խմբերն ու անհատ կատարողները: Տոնական մթնոլորտն ապահովում էին իրանական ազգային նվագարաններից հնչող երաժշտությունը ու երգը, ծիսական պարային կատարումները: Իսկ ամենավերջում միասնական շուրջպար  էր տեղացիների հետ:

Միջոցառման ընթացքում փառատոնի մասնակիցները հնարավորություն ունեցան օգտվել տաղավարներում ցուցադրվող ճաշատեսակներից, քաղցրավենիքներից և հյութերից, ծանոթանալ այդ ճաշատեսակների պատրաստման հմտություններին:

Երաժշտական կատարումների արանքում ճեպազրույց ունեցանք Իրանի մեջլիսի հայազգի պատգամավոր Արա Շահվերդյանի հետ, ով մասնավորապես ասաց. «Հայաստանն Իրանի 15 սահմանակից երկրներից մեկն է, որ ԵԱՏՄ միության անդամ է: Իրանը փորձում է Հայաստանի միջոցով մուտք գործել այդ մեծ առևտրատնտեսական շուկա: Փորձը ցույց է տալիս, որ Հայաստանի և Իրանի փոխհարաբերությունները վերջին երեք տարում ավելի են սերտացել: Իսկ այսօրվա միջոցառման կայացումը մեծապես պայմանավորված է Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսության գտնվելով»:

Մինչև փառատոնը սկսվելը Կապանի համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանն ընդունել է իրանցի պատգամավորներին և Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոսին, քննարկվել են երկու ժողովուրդների երկկողմ հարաբերությունների էլ ավելի բարելավմանն առնչվող հարցեր:

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40